Նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակիչների և շինարարների միջև, որոնք զինվորական և բնակելի տարածքը փշալարերի միջոցով ուզում էին առանձնացնել, տեղի է ունեցել բախում: Աշխատողները դադարեցրեցրել են իրենց աշխատանքը մինչև երկուշաբթի:
Վրաստանի Պաշտպանության նախարարությունը մտադիր է զորամասը փշալարերով առանձնացնել բնակելի տարածքից: Զինվորական մասում կառուցվում է ուսումնական կենտրոն: Նոյեմբերի 30-ի երեկոյան, բնակիչների և շինարարների միջև տեղի է ունեցել բախում: Բնակիչները թույլ չէին տվել աշխատողներին կատարել իրենց գործը, նրանք բողոքել են փշալարերի այդչափ մոտ տեղադրման դեմ:
Ցանկապատը անցնելու է անմիջապես # 475 շենքի պատուհանների տակով: Եթե ցանկապատը տեղադրվի նախագծի համաձայն, ապա զինվորական մասում կմնա խաղահրապարակը, որը մունիցիպալիտետը կառուցել էր մի քանի տարի առաջ: Նախագիծը, ըստ որի նախատեսում են տեղադրել ցանկապատը, կազդի այս մասի բոլոր շենքերի վրա: Սակայն, եթե փշալարը այլ շենքերից մի քանի մետր (6-7 մ) հեռավորության վրա կլինի, ապա այն կանցնի անմիջապես #475 շենքի պատուհանների տակով: Բացի այդ, զորամասում մնում է մեկ այլ շենք ևս, որտեղ ապրում է չորս ընտանիք: Ճիշտ է, այս շենքը չի փոխանցվել մունիցիպալիտետի հաշվեկշռին, բայց այնտեղ մարդիկ են ապրում:
«Ինչպես կարելի է ցանկապատ տեղադրել պատուհանների տակ: Պատուհանի տակ փշալար տեսնելը արդյոք գեղեցիկ է: Կարող էին շենքից հեռու տեղադրել: Երեխաները դուրս կգան և կդիպչեն փշալարին », – դժգոհում է բնակիչներից մեկը:
«Միթե նրանք նախագիծ չունեն, չգիտեն, որ ցանկապատում են շենքի պատուհանների տակը: Մեքենաները կանգնեցնելու տեղ նույնպես չենք ունենա, շենքի կողքին գտնվող ամբողջ տարածքը կանցնի զորամասի տարածք: Երբ շենքերը փոխանցում էին, առնվազն երեք կամ չորս մետրը տարածք պետք է նախատեսեին կողքից: Մարդ ես, բա որ հարկավոր լինի բնակարանում որոշակի աշխատանք կատարել », – դժգոհում է մեկ այլ անձ:
Այն բնակիչը, որի տունն ամբողջությամբ անցնում է զորամասի հատված, չգիտի, թե որտեղ է բնակվելու:
Բնակիչների հետ բախումներից հետո աշխատանքը դադարեցվել է: Տեղում գտնվում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորներ Հակոբ Չախմախչյանը և Կարապետ Փալոյանը:
Ըստ շինարարների, նրանց քաղաքապետարանից խնդրել են սպասել մինչև երկուշաբթի: