Ախալքալաքի մունիցիպալիտետի 2020 թվականի բյուջեի նախագիծը դեռ մշակման փուլում է, բայց այս պահին Ախալքալաքի մարզադպրոցի դահլիճում ջեռուցման համար միջոցներ նախատեսված չեն:

Ախալքալաքի մարզադպրոցում ցրտերի հետ միասին արդիական է դառնում մեծ մարզադահլիճի ջեռուցման խնդիրը: Շինությունն ընդհանուր առմամբ ջեռուցվում է, բայց մեծ դահլիճը, որտեղ հիմնականում անցկացվում են տարբեր մարզական խմբակների մարցումները՝ ոչ: Ավելի վաղ քաղաքապետարանը խոստացել էր, որ այս հարցը կլուծվի, եթե ոչ այս տարի, ապա՝ հաջորդ:

Մարզադպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանի խոսքով՝ ամռանը սա խնդիր չի հանդիսանում, բայց ձմռանը շատ դժվար է մարզվել նման պայմաններում:

Sport 1

Մարզիչները բողոքում են, որ ձմռանը կանոնավոր մարզումներ հնարավոր չէ անցկացնել, դրանք վտանգում են երեխաների առողջությունը: Ինչպես նախկինում նշել էր կարատեի մարզիչ Ռաֆայել Դարբինյանը Jnews-ին տված հարցազրույցում, ձմռանը նա ստիպված է դադարեցնել փոքրահասակ երեխաների մարզումները, որպեսզի նրանք չհիվանդանան:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատակազմի էկոնոմիկայի և պլանավորման վարչության մասնագետ Սամվել Մուրադյանի, մարզադպրոցի ջեռուցման անցկացում ներկայումս նախատեսված չէ:

«Այս պահին ջեռուցում նախատեսված չէ, բայց դա դեռ վերջնական չէ», – ասում է նա:

Հիշեցնենք, որ Jnews-ի հետ 2019 թ.-ի սեպտեմբերի 24-ին տված հարցազրույցի ժամանակ փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանն ասել էր.

«Այս տարի բյուջետային սուղ միջոցների պատճառով մենք, հավանաբար, չենք կարողանա լուծել այդ հարցը, բայց անպայման դա կանենք հաջորդ տարի՝ 2020 թ.-ին», – ասել էր նա:

Արդյո՞ք երեխաները կկարողանան առնվազն հաջորդ տարվանից մարզվել մարզադպրոցում նորմալ, տաք պայմաններում, կախված է նրանից, թե արդյո՞ք 2020 թվականի բյուջեի նախագծում կներառվի ջեռուցման անցկացման ծախսերը:

Իշխանությունները խոստանում են ջեռուցել մարզադպրոցի ցուրտ դահլիճը

Բրատիսլավ Իգիթխանյան