Թբիլիսիում կայացած երիտասարդների և մեծահասակների բռնցքամարտի 2019 թ. Վրաստանի առաջնությունից Ախալքալաքի մարզահամալիրի սաները վերադարձել են մեդալներով: 7 մասնակիցներից 5-ը մրցանակային տերեր են զբաղեցրել:

Նոյեմբերի 13-17-ը Թբիլիսիում կայացած բռնցքամարտի առաջնությանն Ախալքալաքից մասնակցել է թվով 7 մարզիկ: Նրանցից Արտյուշ Գոմցյանը 57 կգ քաշային կարգում, մարզիչ՝ Ատոմ Էլիզբարյանի, և Արամ Խրիկյանը 56 կգ քաշային կարգում, մարզիչ՝ Գագիկ Էլիզբարյանի գլխավորությամբ գրավել են առաջին տեղ:

Իսկ Արտյոմ Յորդանյանը 91+ կգ քաշային կարգում, մարզիչ՝ Ատոմ Էլիզբարյանի և Ստեփան Շիրինյանը 52 կգ քաշային կարգում, մարզիչ՝ Վենետիկ Ղազարյանի գլխավորությամբ գրավել են երկրորդ տեղ:

Երիտասարդների և մեծահասակների բռնցքամարտի 2019 թ. Վրաստանի առաջնությանը ցուցաբերած լավագույն արդյունքների շնորհիվ Արտյուշ Գոմցյանն իրավունք է ստացել Վրաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցելու 2020 թ. մարտի 13-23-ը Լոնդոնում և մայիսի 13-24-ը՝ Փարիզում կազմակերպվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Ինչպես նաև Արամ Խռիկյանը շնորհիվ ոսկե մեդալի արժանացել է 2020 թ.-ին Աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններում Վրաստանը ներկայացնելու պատվին: