Այսօր, օգոստոսի 9-ին «Ջավախք» ժողովրդական երգի ու պարի համույթի սաները մեկնում են երվորպական երկրներ՝ Ռումինիա և Սերբիա, մասնակցելու միջազգային փառատոնի:

«Գնում ենք հաղթանակի, հերթական անգամ Ջավախք համույթը հրավեր է ստացել երվորպական երկրներից՝ Ռումինիա և Սերբիա, միջազգային Սինոփսիս հեղինակավոր կազմակերպության կողմից: Այս փառատոնի շրջանակներում լինելու է նաև ազգային տարազի մրցույթ: Ինչպիսի մրցույթ էլ, որ լինի, մենք մտածում ենք, որ մեր կոլեկտիվը մշտապես հաղթականով է վերադառնալու: Մենք պատրաստ ենք ցանկացած դժվարության»,- ասաց «Ջավախք» ժողովրդական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Աշուղ Ալիք Ջավախքը:

«Ջավախք» ժողովրդական երգի ու պարի համույթի միջազգային փառատոնին նեկրակայացնի Վրաստան պետությունը, ներկայանալով երկուական՝ հայկական ու վրացական համարներով:

javakhk

«Վրաստան պետությոնն այս փառատոնում ներկայացնում է Ջավախք ազգագրական անսամբլը, դրա համար էլ, որպեսզի խտրականություն չլինի հավասարաչափ բաժանել ենք՝ երկու վրացական և երկու հայկական պար»,- նշեց համույթի գեղարվեստական ղեկավարը:

Համույթը եվրոպական երկու երկրներում՝ Սերբիայում և Ռումինայում կհյունկալվի 10 օր: Քանի որ «Ջավախք» ժողովրդական երգի ու պարի համույթի մասնկացությունն ապահովում են համույթի սաների ծնողներն ու Ախալքալաքի քաղաքապետարանը:

«Հիմնական ֆինանսավորումը ծնողներն են կատարում, որպեսզի իրենց երեխաները կարողանան մասնակցել, մենք հովանավոր չունենք: Այս փառատոնին մասնակցելու համար մոտավոր 2000 լարի էլ Քաղաքապետարանն է հատկացրել, որի համար մեր շնորհակալություննն ենք հայտնում»,- ասաց Աշուղ Ալիք Ջավախքը:

«Ջավախք» ժողովրդական երգի ու պարի համույթը երվոպական հեղինակավոր փառատոնին մասնակցում է 29 հոգանոց անձնակազմով: