Ախալքալաքի շրջանի գյուղերում 2019 թվականին կկառուցվի 4 ամբուլատորիա, կվերանորոգվի 6-ը:
Ախալքալաքի Սակրեբուլոն հաստատեց մունիցիպալիտետի Զակ, Չամդուրա, Կարտիկամ և Ղադոլայր գյուղերում նոր ամբուլատորիաներ կառուցելու, և Բարալեթ, Դիլիսկա, Ազավրեթ, Արագվա, Ալաստան և Գումբուրդո գյուղերում ամբուլատորիաների վերանորոգման նախագիծը: Չորս գյուղերում նոր ամբուլատորիաների կառուցման համար հատկացվել է 360 000 լարի, իսկ 6 գյուղերում վերանորոգելու համար 250 000 լարի, ընդհանուր առմամբ կծախսվի 610 000 լարի:
Տարեսկզբին Վրաստանի վարչապետը հայտարարել էր այս ծրագրի մեկնարկի մասին, որի համար պետական բյուջեից 20 մլն լարի է հատկացվել, և այն ընդգրկում է բոլոր մունիցիպալիտետները: Այս տարի կսկսվի Վրաստանում մինչև 300 ամբուլատորիաների վերանորոգումը, ավելի քան 100 նոր ամբուլատորիաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցումը:
Ախալքալաքի շրջանում նորմալ գործում է ընդամենը 3 ամբուլատորիա, մնացածը մասնավոր տներում են գործում, որը օրենքով չի թույլատրվում:
Ախալքալաքի Առողջության հասարակական կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանի խոսքերով՝ մեր շրջանում ըստ օրենքի պետք է առնվազն 62 ամբուլատորիա լինի, սակայն ներկայիս վիճակագրությունը մտահոգիչ է: Վերջինս ուրախ է, որ վերջապես Ախալքալաքի որոշ գյուղեր կունենան նորմալ ամբուլատորիաներ:
«Այսօրվա դրությամբ մեր գյուղերում փաստացի ամբուլատորիաները մարդկանց տներում է, ֆելդշերը (Բուժակ) պատվաստանյութերը մեզանից տանում է տուն և հենց տանը կազմակերպում ներարկումները»,- ասաց Ավետ Տոնականյանը:
Չորս տարի առանց առաջին բուժօգնության
Առողջապահական կենտրոնի գործնեության շրջանակները
Առողջապահության կենտրոնի խնդիրներն ու թերությունները
Պետք է լինի 62, կա 13, այն էլ կիսախարխուլ
Շրջաններում կկառուցեն նոր ամբուլատորիաներ
Աղունիկ Այվազյան