Կառավարության նիստում մենք կհաստատենք հատուկ ծրագիր, որի շրջանակներում պետությունը կֆինանսավորի Վրաստանի շրջաններում անհետաձգելի շտապ օգնության կենտրոնների և բուժարանների կառուցումը, ինչպես նաև գործող ամբուլատորիաների վերանորոգումը: Այս մասին կառավարության նիստից առաջ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Վարչապետը նշել է, որ ծրագրի համար հատկացվել է 20 մլն լարի, և այն ընդգրկում է բոլոր մունիցիպալիտետները: Այս տարի կսկսվի Վրաստանում մինչև 300 ամբուլատորիաների վերանորոգումը, ավելի քան 100 նոր ամբուլատորիաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցումը:

«Մենք ծրագրում և իրականացնում ենք հատուկ ծրագրեր` Վրաստանի տարածաշրջանների հավասար զարգացման և տարածաշրջաններում անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար: Մեր բնակչության առողջությունը և արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ ծառայությունների մատուցումը մեր կառավարության գերակայությունն է, որից մենք երբեք չենք շրջանցի», – հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Չորս տարի առանց առաջին բուժօգնության

Առողջապահական կենտրոնի գործնեության շրջանակները

Առողջապահության կենտրոնի խնդիրներն ու թերությունները

Պետք է լինի 62, կա 13, այն էլ կիսախարխուլ

Ախալքալաքի շրջանում նորմալ գործում է ընդամենը 3 ամբուլատորիա, մնացածը մասնավոր տներում են գործում, որը օրենքով չի թույլատրվում:

Ախալքալաքի Առողջության հասարակական կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանի խոսքերով՝ մեր շրջանում ըստ օրենքի պետք է առնվազն 62 ամբուլատորիա լինի, սակայն ներկայիս վիճակագրությունը մտահոգիչ է:

«Օրենքով Ախալքալաքի շրջանը պետք է ունենա 62 ամբուլատորիա, բայց հիմա գյուղերը միացրել են իրար և դարձել է 13 ամբուլատորիա, բայց եղածն էլ պետք է անպայման վերանորոգվի: Դրանք կիսախարխուլ վիճակում են: Մեր ունեցած 13-ից նորմալ վիճակում են Վաչիանի, Դիլիսկայի և փոքրիշատե Չունչխայի ամբոլատորիան: Իսկ մնացածները մարդկանց տներում են, բայց ինչ կարող ենք անել», – ասաց Ավետ Տոնականյանը: