նորություններ 8 Հուլիսի, 2026 • Բժիշկներն անվճար խորհրդատվություն կտրամադրեն Ախալքալաքի գյուղերում

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի բժիշկներն անվճար խորհրդատվություն կտրամադրեն մունիցիպալիտետի 25 գյուղերում, որոնք ունեն գործող ամբուլատոր կլինիկաներ, ինչը բնակիչներին հնարավորություն կտա բժշկական օգնություն ստանալ տեղում։ Ակցիան սկսվում է վաղը՝ հուլիսի 9-ից, Դիլիսկա գյուղում։

Հուլիսի 9-ին Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի բժիշկներն անվճար խորհրդատվություն կտրամադրեն Դիլիսկա գյուղի ամբուլատոր կլինիկայում։ Մասնագետների թվում են սրտաբան, մանկաբույժ, ակնաբույժ, նյարդաբան, վիրաբույժ, թերապևտ և այլք։ Տեղի բնակիչներին այս մասին կտեղեկացնեն տեղի բժիշկը և բուժքույրը։

Ակցիան կանցկացվի պարբերաբար. հաջորդ այցելությունը նախատեսված է հուլիսի 17-ին Ալաստան գյուղում, մանրամասն ժամանակացույցը կհայտարարվի ավելի ուշ։

Ախալքալաքի հիվանդանոցի սեփականատեր «Վրաստանի կլինիկաներ» ՍՊԸ-ն համագործակցում է տեղի բժիշկների հետ՝ մունիցիպալիտետի գյուղերում բժշկական ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու համար։ Ամբուլատոր կլինիկաներ չունեցող գյուղերի բնակիչները կկարողանան օգտվել ծառայությունից հարևան գյուղերում։ Բժշկական անձնակազմը պետք է տեղեկացնի նաև մոտակա գյուղերի բնակիչներին, որտեղ ակցիան չի իրականացվում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Եթե օձը խայթել է…

18 Հունիսի, 2026