Քաղաքի բնակիչների և պարեկային ոստիկանների միջև միջադեպի արդյունքում ձերբակալվածներին քաղաքից չհեռանալու ստորագրությամբ ազատ են արձակել: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Այսօր, հունիսի 6-ին, Ախալքալաքի կենտրոնում՝ բնակիչների և պարեկային ոստիկանության աշխատակիցների միջեւ միջադեպ է տեղի ունեցել:

Դրա առնչությամբ, ձերբակալվածները, որոնք ոստիկանական բաժանմունքում էինգտնվում, ավելի ուշ ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, մոտավորապես ժամը 17:00–ին, կադրեր տարածվեցին, որտեղ երևում է, թե ինչպես են պարեկային ոստիկանության աշխատակիցները ծեծում բնակիչներին: Սկզբից պարեկային ոստիկանության աշխատակիցները ուժով դուրս են հանում Mercedes-ի վարորդին և հարվածելով սկսում նրան բերման ենթարկել: Վարորդի հորեղբայրը՝ Մեխակ Խաչատրյանը, միջամտում է, ինչի համար նրան էլ են փորձում ձերբակալել: Նա հիպերտոնիկ հիվանդ է, և նրա ճնշումը մշտապես բարձրանում է: Սկզբից նրան փորձել են ձերբակալել և ձեռնաշղթաներ անցկացնել, սակայն հետո նրան հիվանդանոց են տեղափոխել: