Ախալքալակի Շտապ օգնության կենտրոնը նոր ավտոմեքենաներ և գույք է ստացել:
Շտապ օգնությունը ստացել է 2 «Toyota» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև տարբեր պահարաններ, սառնարան և միկրոալիքային վառարան: Մեկ մեքենայի գինը 50 հազար եվրո է:
Նոր արտաճանապարհային ավտոմեքենաներն ավելի հարմարավետ են և ապահովված են բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
Շտապ օգնության կենտրոնի տնօրենի խոսքով, մինչ այդ մեծ խնդիր կար, հիվանդների տեղափոխումը դժվարությամբ էր կատարվում:
«Հնացած տրանսպորտային միջոցները երթևեկության ընթացքում լուրջ խնդիրներ էին ստեղծում, հատկապես ձմռանը: Օրինակ, Սամսար գյուղ հասնելը շատ դժվար էր, հիմա ամենագնաց մեքենայի միջոցով շատ ավելի հեշտ կլինի», – ասում է Ախալքալաքի շրջանի Շտապ օգնության կենտրոնի մենեջեր Երեմ Եզոյանը:
Այժմ գործում են 2 շտապ օգնության բրիգադ, հետագայում նախատեսվում է ավելացնել ևս մեկը:
Բրատիսլավ Իգիթխանյան