Այսօր տեղի է ունեցել Կիմո Կուղոյանի գործով խափանման միջոցը կիրառելու դատական նիստը, ով մեղադրվում է զենքի ապօրինի ձեռքբերման, պահման եւ կրման մեջ: Ախալքալաքի շրջանային դատարանի որոշմամբ, Կիմ Կուղոյանի նկատմամբ կիրառվել է նախնական կալանք:

Ախալքալաքի շրջանային դատարանում նիստը սկսվել էր ժամը 10:00-ին: Դատավարության դահլիճը լիքն էր: Դատարանի բակում կային մեծաթիվ իրավապահներ:

Կիմ Կուղոյանի փաստաբան Վասիլ Բալախաձեն միջնորդություն է ներկայացրել դատարան, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը որոշել 5000 լարի գրավի դիմաց ազատ արձակելը: Սակայն, դատարանը բավարարեց նախնական կալանքի դատախազության միջնորդությունը:

Ըստ փաստաբանի, հետաքննության այս փուլում որեւէ ապացույց չկա հիմնավորելու ներկայացված մեղադրանքները, սակայն հետաքննությունը շարունակվում է:

Ապատեղեկատվությունն այն մասին, որ Կիմ Կուղոյանը ընդդիմության ակտիվիստ է մեղադրյալի փաստաբանի կողմից հերքվեց:

«Դատական նիստում էլ քննարկվեց դա, եւ մենք հաստատեցինք, որ նա քաղաքականության հետ որեւէ կապ չունի, նա սովորական քաղաքացի է», – ասաց Վասիլ Բալախաձեն:

Վճռի հայտարարման ժամանակ դատավոր Մալխազ Էնուքիձեն ասեց, որ որպես խափանման միջոց նախնական կալանավորում կիրառելու որոշմանն ազդել է նաեւ այն փաստը, որ ամբաստանյալը Ռուսաստանի քաղաքացի է:

Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 12-ին: