Ախալքալաքում շտապ օգնության նոր կենտրոնի կառուցումը կառավարության 2019-2020 թթ. ծրագրերում է: Այնուամենայնիվ, Ախալքալաքում նոր շենքի համար տեղ չի գտնվում:
Շտապօգնության նոր կենտրոնի շինարարությունը կֆինանսավորվի Տարածքային զարգացման հիմնադրամից, սակայն ծրագիրը չի կարող հաստատվել՝ մինչեւ շինարարության վայրը հաստատված չլինի:
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը հայտարարել է, որ EVEX ընկերությունը (որը պատկանում է Ախալքալաքի հիվանդանոցին), պատրաստ է տրամադրել հիվանդանոցի դիմացը տեղ` շտապօգնության նոր շենքի կառուցման և երկարաժամկետ օգտագործման համար: Ընկերությունը այս տարբերակն առաջարկել էր դեռևս անցյալ տարի, երբ այն առաջարկում էր այս տարածքը փոխարինել ներկայիս շտապօգնության շենքի հետ, որտեղ նախատեսվում էր բացել հեմոդիալիզի Կենտրոն:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, նա տեղյակ չէր հիվանդանոցի դիմաց տարածքի առաջարկի մասին:
«Եթե մեզ հիվանդանոցի դիմացի տարածքը հատկացնեն, ապա մենք միայն ուրախ կլինենք: Ես անձամբ դրա մասին ոչինչ չեմ լսել: Հենց հողատարածք լինի, մենք կարող ենք նույն պահին հաստատել ծրագիրը և սկսել շինարարությունը», – ասաց Յուրիկ Ունանյանը:
Ըստ նրա, քաղաքապետարանն արդեն շտապօգնության շենքի տարածքի համար զբաղվում է մեկ ու կես տարի:
«Մեր կողմից նախատեսված տարածքը գտնվում է Պաշտպանության նախարարության սեփականությունում: Ես մոտ մեկ շաբաթ առաջ գրել եմ նրանց կրկնակի, իմանալով, որ նրանք ցանկանում են մեզ ընդառաջել և տարածքը որպես բարեգործություն փոխանցել: Բոլոր շինանյութերն արդեն կան, մնում է միայն հողատարածքը, որը մի քանի պատճառներով հնարավոր չէ գրանցել այս մեկ ու կես տարվա ընթացքում: Մեր պատգամավոր Հենզել Մկոյանը որոշ ժամանակ առաջ խոսել է պաշտպանության փոխնախարարի հետ, դեռևս նրանցից ոչ մի արձագանք չի եղել: Հուսանք, որ այս տարածքը մեզ կտրվի», – ասել է քաղաքապետը:
Նա նաև նշել է, որ որպես տարբերակ դիտարկվել է 20 հար մունիցիպալ տարածքը, բայց դա հեռու է գտնվում հիվանդանոցից, որը շտապ օգնության աշխատանքում անհարմարավետություն կառաջացնի:
Հին շտապօգնության շենքը բավականին վատ վիճակում է, հարմարավետ աշխատանքի համար պայմաններ չկան: Օրինակ, շտապօգնության վարորդների համար հարմար պայմաններ չկան, որոնց անհրաժեշտ է հանգստանալ և քնել, հատկապես գիշերային հերթափոխի ժամանակ:
Ամալյա Բաբայան