Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Այս այցը նախապես ծրագրված չէր, նախագահը որոշել է այցելել եկեղեցի, երբ իմացել է, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը:

4

Վրաստանի նախագահը, Ախալքալաքի Մշակույթի տնից դուրս գալուց տեսնելով գլխին ծաղկեպսակ դրած մի աղջկա, հարցրնում է և պարզում, որ ՀԱԵ-ին այսօր տոնում է Ծաղկազարդը: Սալոմե Զուրաբիշվիլին ոտքով քայլում է դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:

2

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը բարձր է գնահատեց նախագահի այս չնախատեսված այցը:

«Սա շատ կարևոր քայլ է նախագահի կողմից, Դուք մեզ հարգել է Ձեր այցով, սա մեծ կարևորություն ունի հայ-վրացական եղբայրական հարաբերություններում», – ասել է նա:

1

Այնուհետև Սալոմե Զուրաբիշվիլին ուղևորվեց դեպի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղ: