Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը կվերականգնվի երկու առանձին նախագծերով՝ Նինոծմինդա-Օրլովկա եւ Օրլովկա-սահման: Աշխատանքները խոստանում են սկսել եղենականեը բարելավվելուն պես, սակայն, եթե Օրլովկա-Հայաստան ճանապարհի դեպքում տենդերը նախորդ տարվա է, ու այս տարի աշխատանքները շարունակվելու են, ապա Նինոծմինդա-Օրլովկայի դեպքում մրցույթը դեռ պետք է հայտարարվի:

Նինոծմինդա-Հայաստան Ճանապարհի մոտ 15 կմ-ոց հատվածը գտնվում է շատ վատ վիճակում: Վարորդները բողոքում են, որ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում այս խնդիրը լուծելու համար, եւ միեւնույն ժամանակ ճանապարհի անանցանելիության պատճառով նրանք ստիպված են մեքենան վերանորոգել ամեն ճամփորդությունից հետո: Այս մասին մենք վերջերս նյութ էինք հրապարակել:

Օրլովկա-Հայաստան ճանապարհահատվածի տենդերը շահել էր «Սաքմիլսադենմշենի» քութաիսյան ընկերությունը: Ընկերությունն անցյալ տարի որոշակի աշխատանքներ կատարել էր, սակայն դրանց մեծ մասը կկատարի այս տարվա ընթացքում: Ընկերությունից մեզ ասացին, որ աշխատանքները կվերսկսվեն եղանակները տաքանալուց հետո, և դրանք կավարտվեն 2019 թ. սեպտեմբերին:

ԻՆչ վերաբերում է Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհին (7 կմ), «Ջավախ Ավտո Գզա»- ի գլխավոր տնօրեն Նոդար Ինասարիձեն ասում է, որ այս հատվածը եւս կվերականգնվի այս տարի:

« Հանձնաժողով է եղել եւ հանձնաժողովի որոշմամբ կհայտարարվի մրցույթ: Ընկերությունը, որը կշահի տենդերը, կասֆալտապատի ճանապարհի այս հատվածը»,- ասում է նա:

Այն հարցին, որի պատասխանը մենք արդեն մի քանի օր է փորձում ենք գտնել, թե արդյոք Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը մտադիր են մինչ բարեկարգման ավարտը, մի քիչ գոնե կարգի բերեն, որպեսզի այն անցանելի լինի: Նոդար Ինասարիձեն պատասխանեց.

«Երբ սկսվեն Օրլովկա-մաքսակետ վերանորոգման աշխատանքները, մենք զուգահեռաբար կլուծենք Նինոծմինդա-Օրլովկա հատվածի հարցը, որպեսզի ավտոմեքենաները կարողանան անցնել առանց որևէ դժվարության», – նշեց նա:

Առ այժմ այս ճանապարհով երթևեկությունը կլինի այսպիսին

Բրատիսլավ Իգիթխանյան