Ախալքալաքի մունիցիպալիտետը բարձրալեռ շրջանների հիմնադրամի կողմից հատկացված 1,370,000 լարիով, կիրականացնի վերանորոգման աշխատանքներ մունիցիպալիտետի 21 գյուղական եւ 3 քաղաքային դպրոցներում:

Դպրոցներն ընտրվել են իրենց պայմաններից եւ դպրոցի շենքի ընդհանուր վիճակից ելնելով:

Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի խոսքերով, առաջնահերթությունները որոշվել են իրենց մոդուլից ելնելով, որտեղ դպրոցների հասարակական զուգարանների վերանորոգումը կարեւոր առաջնահերթություններից մեկն է:

«Մենք դպրոցներն ընտրել ենք դպրոցի տնօրենների եւ կրթության ռեսուրս-կենտրոնի հետ միասին: Օրինակ, Մուրջախեթ գյուղի դպրոցը քանդելու ենթակա է, բնականաբար, մենք այդ դպրոցին գումար չենք հատկացնի: Մենք հիմնականում վերանորոգում ենք սանհանգույցները, միայն Դադեշ գյուղում են ցանկանում վերանորոգել սենյակ », – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Հիմնադրամի միջոցները կարող են ուղղորդվել տանիքների, պատուհանների, դռների եւ սանհանգույցների վերանորոգման համար:

Քաղաքի դպրոցներից վերանորոգվող դպրոցների ցանկում ընդգրկված են թիվ 1 դպրոցը (սանհանգույցը), թիվ 5 դպրոցը (սանհանգույցը) եւ թիվ 2 ռուսական դպրոցը (ջեռուցումը):

Վերանորոգվում են հետեւյալ գյուղերի դպրոցները՝ Մերենիա (60,000 լարի), Դադեշ (20,000 լարի), Կուլիկամ (60,000 լարի), Բարալեթ (100,000 լարի), Խանդո (50,000 լարի), Տուրցխ (50,000 լարի ), Էխտիլա (20,000 լարի) Ալաստան (80,000 լարի), Գոման (50,000 լարի), Վաչիան (50,000 լարի), Չամդուրա (80,000 լարի), Լոմատուրցխ (40,000 լարի), Բուրնաշեթ (50,000լարի), Ագանա (100,000 լարի), Հոկամ (40,000 լարի), Օլավերդ 40,000լարի), Կաջո (50,000 լարի), Խուլգումո (50,000 լարի), Արագվա (80,000 լարի), Մաջադիա (50,000 լարի), Բեժանո (50,000 լարի):

Այժմ ընթանում է այս աշխատանքների նախնական գնահատման գործընթաց, որից հետո կհայտարարվի նախագծերի հաշվարկման ու աշխատանքների իրականացման տենդերներ:

Շուշան Շիրինյան