Ախալքալաքի մունիցիպալիտետը երկրորդ անգամն է հայտարարում Բարալեթ գյուղի Հասարակական տան բակի եւ Գումբուրդու գյուղի դպրոցի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների տենդերը :

Այս աշխատանքները պետք է ավարտվեին դեռ 2017 թ-ին:  Բարալեթ գյուղի Հասարակական տան բակի ասֆալտապատման առաջին տենդերն  Ախալքալաքի մունիցիպալիտետը   հայտարարել էր 2017 թվականին ու այդ աշխատանքների համար հատկացրել էր 14 714 լարի: Տենդերը հաղթել էր ՍՊԸ  «Սամոսվալ-1»-ը, սակայն ընկերությունը դեռ չի ավարտել աշխատանքը, չնայած նրան, որ   և 2017 թվականին և 2018 թվականին պայմանագրի չկատարման համար տուգանվել է:  

 Գումբուրդու գյուղի կենտրոնից մինչև  դպրոց ճանապարահատվածի ասֆալտապատման տենդերը նույնպես հայտարարվել էր 2017 թվականին: Այս մրցույթը հաղթել էր անհատ ձեռներեց «Էդուարդ Սահարյանը»: Մունիցիպալիտետն   այս աշխատանքի համար հատկացրել էր 100 355 լարի: Այս աշխատանքը նույնպես չի իրականացվել, եւ այն իրականացնողը ևս տուգանվել է: 

Մունիցիպալիտետը   ստիպված էր  այս աշխատանքների համար նորից տենդեր հայտարարել: Հատկացված գումարը մնացել է անփոփոխ: Տենդերը հայտարարվել է փետրվարի 15-ին եւ հայտերի վերջնաժամկետը 2019 թ. մարտի 11-ն է: