2016 թվականին Վաչիանում սպանված 37-ամյա Օֆելյայի հայրը` Խաչատուր Ալեքյանը, դիմել է Jnews.ge-ի խմբագրություն, որ արդեն երրորդ տարին է ոչ մի կերպ չի կարողանում տեղեկություն ստանալ իր դստեր և երեք թոռների սպանության գործի ընթացքի մասին:

Ըստ նրա՝ Ալեքյանների ընտանիքը պաշտոնապես դիմել է Գլխավոր դատախազություն, քանի որ Ախալցիխեում ընթացող քննությունը որևէ տեղեկություն չի տրամադրում գործի ընթացքի մասին:

2018 թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ալեքյանների ընտանիքը փաստաթղթեր է ստացել Գլխավոր դատախազությունից, Ախալցիխեի շրջանային դատախազության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև նամակագրության վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը կոչ է անում շրջանային դատախազությանը քննարկել Ալեքյանների ընտանիքի դիմումը և տալ մանրամասն պատասխան: Ինչին դրանից 2 օր անց, շրջանային դատախազությունը դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ կոչ անելով օբյեկտիվ հետաքննություն իրականացնել, որպեսզի Քաչոտյանների ընտանիքի սպանության մեջ մեղավորները հայտնաբերվեն և ձերբակալվեն:


Այդ նամակագրությունից հետո կես տարվա մեջ մահացածների ընտանիքն այլ մանրամասներ չի ստացել: Սպանվածների ընտանիքը և հարազատները դեռևս հավատում են, որ հետաքննությունը չի գտել բոլոր մեղավորներին:

Հիշեցնենք, որ 2016 թ. hուլիսի 10-ի գիշերը Քաչոտյանների տանը սպանել էին մորը և երեք երեխաներին՝ 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային և 5-ամյա Սերգեյին: Սպանության երկրորդ օրը ձերբակալվել էր սպանվածների համագյուղացին՝ Նոդար Ակոպովը: Հետաքննությունը տարվում էր կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում փաստով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով): Նրան մեղադրանք էր առաջադրվել: Իրավապահ մարմինների տվյալներով, նա ինքնասպան է եղել 2016 թ. օգոստոսի 27-ին, կախվելով Գլդանիի №8 բանտում: