Ախալքալաքի Զինվորական ծառայությունում պնդում են, որ զինվորական կեղծ գրքույկներ իրենք չէին կարող տրամադրել: Տաս տարվա մեջ, ինչ Հայաստանը երկքաղաքացիություն է տրամադրում, Ախալքալաքի զինվորական ծառայությունն ընդամենը 2 հարցում է ստացել Հայաստանից, արդյո՞ք տվյալ անձիք զինվորական ծառայություն անցել են, թե՝ ոչ:

Օրեր առաջ Jnews-ը Ջավախքցիներին Հայաստանից չթողնելու պատճառները վերտառությամբ հոդված էր տպագրել, որտեղ նշվում էր, որ կոռուպցիոն մեխանիզմի հետևանքով գումարով կեղծ զինվորական գրքույկներ են ձեռք բերվել:

Ախալքալաքի Զինվորական ծառայության պետ Ռուբեն Աբաջյանը ասում է, որ նման թեմաները իրենց ծառայության հետ ոչ մի կապ չունեն:
«Ինձ չի վերաբերում այդ հարցը, որովհետև մեր մոտ այդպիսի բաներ գոյություն չունեն: Ես սա պարզապես խոսք չեմ ասում՝ 100, 1000 տոկոս համոզված եղեք, որ դրանք կամ ասեկոսներ են, կամ ինչ-որ մեկն ուզում է վարկաբեկել: Սա մենակ ինձ չի վարկաբեկում, դա ամբողջ շրջանի պետական աշխատողներին է վարկաբեկում: Եթե նման բան լինի, ռուսները մի լավ խոսք ունեն, «մախաթը մեշոկի մեջ պահել չես կարող»: Նման բան մեր մոտ բացարձակապես գոյություն չունի: Դա հերյուրանք է, համոզված եղեք», – ասաց Ախալքալաքի Զինվորական ծառայության պետը:

Վերջինս մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ զինվորական ծառայություն անցելու դեպքում ամեն ինչ փաստաթղթավորվում է: Զինվորական ծառայության գրքույկները Ախալքալաքի քաղաքապետարանը պատվիրում է Գորիի տպագրատանը և հատուկ հաշվառում է անցնում և ոչ-ոք իրավունք չունի մի հատ ավել կամ պակաս տպագրելու կամ օգտագործելու: Եթե հանկարծ սխալմունք է լինում և շտկել չի ստացվի, ապա այդ դեպքում համապատասխան ակտ է կազմվում, և համապատասխանաբար ոչնչացվում հինը:

Ախալքալաքի Զինվորական ծառայության պետ Ռուբեն Աբաջյանը նշում է, որ 10 տարվա մեջ, ինչ Հայաստանը երկքաղաքացիություն է տրամադրում, իրենք ընդամենը 2 հարցում են ստացել Հայաստանից, արդյո՞ք տվյալ անձիք զինվորական ծառայություն անցել են, թե՝ ոչ:

Ջավախքցիները հանդիպել են ՀՀ ոստիկանապետին
Հայ-վրացական սահմանը փակ է: Ջավախահայերը բողոքի ցույց են անում
Ցուցարարներին վաղը կընդունեն Հայաստանի կառավարությունում

Նշենք, որ օրեր առաջ Ջավախքի բնակիչները փակել էին հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց խնդիրներին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:

Աղունիկ Այվազյան