Այսօր, դեկտեմբերի 15-ին ջավախքցի այն երիտասարդները, ովքեր երեկ հայ-վրացական սահմանն էին փակել, հանդիպել են Հայաստանի ոստիկանապետին: Ոստիկապաետը ցուցարարներին խոստացել է հարցին դրական լուծում տալ իր իրավասության տիրույթում գտնվող հարցերին և երկուշաբթի պատասխան տալ: Ցուցարարների 5 հոգուց բաղկացած խումբը Ջավախք է վերադառնում:

Երեկ, դեկտեմբերի 14-ին հայ-վրացական սահմանի Նինոծմինդա-Բավրա անցակետի մոտ միջպետական ճանապարհն էին փակել: Նրանք հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց խնդիրներին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:

Հայ-վրացական սահմանը փակ է: Ջավախահայերը բողոքի ցույց են անում
Ցուցարարներին վաղը կընդունեն Հայաստանի կառավարությունում

Ջավախքցի ցուցարարներից բաղկացած հինգ հոգանոց խմբին այսօր Երևանում ընդունել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ու նրա տեղակալը:

Jnews-ի հետ հեռախոսազրույցում Անդրանիկ Ղարսլյանը, ով նույնպես մասնակցել է ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանն ասաց.

«Մենք արդեն հանդիպում ենք ունցել ՀՀ Ոստիկանապետի հետ: Հանդիպումն անցավ շատ դրական մթնոլորտում և Հայաստանի նոր իշխանությունները ամեն ինչ կանեն առկա խնդիրները լուծելու համար: Խոստացան ստեղծված խնդիրը խորքային ուսումնասիրել և երկուշաբթի մեզ պատասխան տալ»:

Ըստ Ջավախքցի երիտասարդների, այս պահին մտավոր 10 ջավախքցի բերման ենթարկված կա Հայաստանի ոստիկանության քննչական մարմիններում, 300-ից ավելի հետախուզման մեջ են գտնվում:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ծանոթանալով երիտասարդների ներկայացրած խնդրին, խոստացել է դրական լուծում տալ իր տիրույթում գտնվող հարցերին և երկուշաբթի պատասխանել: Ջավախքցի երիտասարդները, որոշել են վերադառնալ և ձեռք բերված պայմանավորվածությունը ներկայացնել երեկ հայ-վրացական սահմանը փակած մարդկանց: Նրանք կսպասեն մինչև երկուշաբթի և եթե խնդրին լուծում չտրվի կհանդիպեն Հայաստանի՝ իրենց սիրելի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Այսօրվա ընթացքում Jnews-ի խմբագրությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Ռուսաստանից: Մարդիկ անհանգստացած են այս օրերի իրադարձություններով: 27 տարին չլրացած երիտասարդները, ովքեր ՀՀ երկքաղաքացու անձնագրով մեկնել են Ռուսաստան արտագնա աշխատանքի վախենում են տուն վերադառնալ Հայաստանի տարածքով: Մեր ունեցած տվյալներով 3 երիտասարդ նախօրոք ամրագրված ավիատոսմերը հետ են վերադարձրել և պատրաստվում են Ջավախք վերադառնալ Վերին Լարսի ռուս-վրացական սահմանային անցակետով:

Աղունիկ Այվազյան