Սպանված Քաչոտյանների ընտանիքի հարազատները պահանջում են, որպեսզի պատկան մարմինները գտնեն մոր եւ 3 երեխայի մարդասպաններին, նրանք մտածում են, որ իրավապահ մարմինները դադարել են այդ սպանության հետաքննությունը: Նրանք կրկին պահանջում են տեղեկատվություն, քանի որ նրանց միայն ասում են, որ հետաքննությունը շարունակվում է:

2016 թ-ի Հուլիսի 10-ի գիշերը, Քաչոտյանների տանը սպանել էին ընտանիքի մորը եւ երեք երեխաներին` 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյաին եւ 5-ամյա Սերգեյին: Սպանության երկրորդ օրը ձերբակալվել էր սպանվածների համագյուղացի Նոդար Ակոպովը: Հետաքննությունը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության փաստով (Վրաստանի ՔՕ-ի հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետ): Նրան մեղադրանք էր ներկայացվել, իրավապահ մարմինների տվյալներով, 2016 թ. Օգոստոսի 27-ին, Գլդանիի №8 բանտում, նա ինքնասպան է եղել՝ կախելով իրեն:

Քաչոտյանների հարազատները կարծում են, որ այս մարդասպանությունը մի քանի մարդ է կատարել, որ Նոդար Ակոպովը միայնակ չի եղել: Նրանք համարում են, որ բանտում Ակոպովի ինքնասպանությունից հետո, իրավապահ մարմինները ոչինչ չեն անում՝ գտնելու մյուս մարդասպաններին:

«Նրանք չեն արձագանքում, ուշադրություն չեն դարձնում: Ես պահանջում եմ, որ նրանք գտնեն մարդասպանին: Նա մենակ չի եղել: Հիմա էլ անձնական զրույցներում քննիչներն ասում են, որ սա մեկ մարդու գործ չէ: Մենք անընդհատ հարցնում ենք Ախալքալաքում, Ախալցիխեում, մեզ ասում են՝ մենք աշխատում ենք: Ասում են, որ եթե որեւէ նորություն լինի, մենք առաջինը կիմանանք դրա մասին: Մեր նպատակը մարդասպանին գտնելն է: Մենք ապրում ենք վախի մեջ», – ասում է սպանված ընտանիքի հայրը՝ Արամայիս Քաչոտյանը:

Սպանվածների հարազատները ցանկանում են, որ այս թեման դառնա քննարկման թեմա՝ ամբողջ Վրաստանում, որպիսի այս մասին խոսեն գլխավոր հեռուստաընկերությունները, որ կառավարության անդամներն իմանան, Արամայիս Քաչոտյանի խոսքերով, որպեսզի իրավապահ մարմինները ուշադրություն դարձնեն հետաքննությանը:

Այս գործով Jnews.ge-ի վերջին հարցմանը, 8 ամիս առաջ Ներքին գործերի նախարարությունից պատասխանեցին, որ Սամցխե-Ջավախքի ՆԳՆ-ի ոստիկանության բաժնում, 2016 թ. հուլիսի 10-ին, քննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի համաձայն, N015100716001 համարով, ինչը նշանակում է «Կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում»:

Հանցագործությունը քննվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի մի քանի կետերով եւ մասերով՝ «Անչափահասի կամ անօգնական վիճակում գտնվող անձանց կանխամտածված սպանություն», «Ծայրահեղ դաժանությամբ կատարված սպանություն», «Երկու կամ ավելի անձի կանխամտածված սպանություն»: Հետաքննությունը ընթանում է նաեւ 179-րդ հոդվածի 3-րդ մասով, «թալան՝ ապօրինի կերպով բնակարան մուտք գործելով» եւ 187-րդ հոդվածով՝ «Այրման, պայթյունի կամ որեւէ այլ վտանգավոր ճանապարհով առարկայի վնասում կամ ոչնչացում, որը հանգեցնում է անձի անզգուշությամբ մահվան կամ այլ լուրջ հետեւանքների»:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, Քաչոտյանների սպանության գործով, մեղադրանք է ներկայխացվել դեռեւս միայն մեկ անձի համար, ով ինքնասպանություն էր գործել:

Ներքին գործերի նախարարության կողմից՝ Քաչոտյանների ընտանիքի սպանության գործի վերաբերյալ նոր տեղեկություններ ստանալու դեպքում, մենք կտեղեկացնենք մեր նյութերում: