Փոքրիկ դաշնակահարուհին Ախալքալաքից՝ Անահիտ Ստելմաշովը մասնակցեց Հայաստանի «Շանթ» հեռուստաընկերության շոու-ծրագրին, որտեղ նա փակ աչքերով նվագեց Ռեմսկի-Կորսակովի բարդ ստեղծագործությունը:

«Մեծ Փոքրիկներ» հեռուստահաղորդմանն Անահիտը գնացել էր իր նվաճած մեդալների հսկայական կույտով եւ պարգևներով, որոնք նա ստացել է տարբեր միջազգային երաժշտական փառատոններում: Նա տարել էր նաև բազմաթիվ շնորհակալագրեր եւ դիպլոմներ: Անահիտը ծրագրի հաղորդավար, հայտնի դերասան Հրանտ Թոխատյանի հարցերին պատասխանում էր հայերենով եւ ռուսերենով: Նա խոսեց այն բեմերի մասին, որտեղ արդեն հասցրել է ելույթ ունենալ իր 12 տարիների ընթացքում, ինչպես նաեւ Փարիզի տպավորությունների եւ Բաթումի ելույթների մասին:

Anahit

Փոքրիկ վիրտուոզը պատմեց իր արմատների մասին, եւ այն մասին, որ հաճախ է լինում Հայաստան, որտեղ նույնպես ելույթներ է ունենում: Հաղորդման ժամանակ Հրանտ Թոխատյանը պարզել է, որ Անահիտը նաև զբաղվել է սպորտով, մասնավորապես` կարատեյով:

Anahit S

Հարցին՝ ինչո՞վ կզարմացնի Անահիտը հեռուստադիտողին, աղջիկը փակեց իր աչքերը եւ նվագեց նույնիսկ բաց աչքերի համար բարդագույն Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Իշամեղվի թռիչքը» ստեղծագործությունը: Դրանից հետո նա կատարեց Սերգեյ Պրոկոֆեւի «Տեսիլքը»: Հաղորդավարը խոստովանեց, որ Անահիտը զարմացրեց նրան, և ոչ միայն նրան, այլեւ հանդիսատեսին եւ նրան նվիրեց նվերներ՝ հեքիաթների գիրք եւ ծաղկեփունջ, ինչպես նաեւ «Մեծ Փոքրիկներ» շոու-ծրագրի մասնակցի պատվոգիրը: