Ախալքալաքում այսօրվա միջադեպի վերաբերյալ Մկոյաններն ասում են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի աշախատակիցների՝ Աշոտ Ռաիսյանի եւ նրա ընկերների սադրանքների արդյունքում: Մկոյանները գիշերը սեփական բենզալցակայանում նկարահանված տեսանյութերն են տրամադրել:

Մենք կապ հաստատեցինք Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի հետ.

«Նրանք պատռում էին պաստառները, վիճաբանում, այդ իսկ պատճառով սկսվեց ծեծկռտուքը: Ամեն ինչ ֆիքսվել է տեսախցիկներում, թե ինչպես են նրանք գնացել 4 բենզալցակայաններ, գիշերվա ժամը 2:30-ին եկան բենզալցակայան, սպառնացին, որ կհրկիզեն բենզալցակայանը: Այնտեղ էին նաև Ռաիսյան Մելիքի տղան և նրա 2 ընկերները: Հենց Միխայել Աղաբաբյանն էր, ով պոկեց պաստառները, բռնեց տարեց մարդու կոկորդը (բենզալցակայանում)»:

Քիչ անց Մկոյանի որդին մեզ տրամադրեց բենզալցակայանների հսկողության տեսախցիկների կողմից կատարված տեսագրությունները:

«Նրանք եկան, ասացին, որ դեկտեմբերի 2-ին մենք քվեարկենք 5-րդ համարի համար, եթե ոչ` սպառնում էին պայթեցնել բենզալցակայանը», – հեռախոսազրույցում ասաց բենզալցակայանի աշխատակիցը: