Թամար թագուհու փողոցի ջրատար գիծը, որը 7-8 բաժանորդի մատակարարում է ջրով, ինչպես նաև հասարակական զուգարանը 4 տարի է գտնվում էր վթարային վիճակում: Այսօր սկսվեցին վթարի վերացման աշխատանքները:
Ախալքալաքի ջրամատակարարման կենտրոնի աշխատողներն աշխատում են Թամար թագուհու փողոցում, Խաս Բախչա կենտրոնական զբոսայգու դիմաց: 7-8 բաժանորդի ջրի ճնշումը շատ թույլ էր, քանի որ ջրի փականը ընկել էր խողովակի մեջ:
Վերջերս Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հրաժարվեց սպասարկել քաղաքի հասարակական զուգարանը: Հրաժարվելու պատճառներից մեկը ջրի նորմալ ճնշման բացակայությունն էր:
Աշխատանքների ղեկավար Սեդրակ Սերոբյանի խոսքերով, բաժանորդները 4 տարի է բողոքում էին և նրանք այժմ աշխատում են խնդիրներն կարգավորելու վրա:
Ախալքալաքի Միացյալ ջրամատակարարման կենտրոնի տնօրեն Արտակ Թառլամազյանն այն հարցին, թե ինչու հենց հիմա որոշվեց խնդիրը լուծել ասաց, որ ինքը 4 ամիս է աշխատում է այս պաշտոնում, ու երկու ամիս առաջ է բնակիչներից բողոք ստացել:
«Մենք աշխատում ենք, որ 7-8 բաժանորդ և հասարակական զուգարանն ունենան նորմալ ջրամատակարարում: Ջրի պարունակությունը ջրատարում քիչ էր, պտուտակի փականն էր վնասվել, հիմա աշխատողները վերանորոգում են: Փականը հին էր, կոտրվել էր, ընկել խողովակի մեջ և թույլ չէր տալիս, որ ջուրը հոսեր,- ասում է Արտակ Թառլամազյանը:
Շուշան Շիրինյան