Հենց ավելորդ պարտքերին էր վերաբերում հիմնական և բարդ խնդիրներից մեկը, որ ես անձամբ ունեի Գիորգի Կվիրիկաշվիլիի համար, – հայտարարեց «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին առաջին ալիքի հաղորդման` «Արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» ժամանակ:

Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ Գիորգի Կվիրիկաշվիլին ինքն էր պաշտպանում այն դիրքորոշումը, որ բանկերի հետ կապված կարգավորումը պետք է ավելի վաղ ընդունվեր:

«Վրացական երազանք» կուսակցության նախագահն ասաց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները նրա համար ողբերգական էին, և այդ արդյունքում առյուծի բաժինը զբաղեցնում էր չափից ավելի պարտքերը:

«Ինձ համար շատ դժվար էր մի քանի օր, երբ տեսա, որ հասարակության որոշակի հատվածում, «Վրացական երազանքի» իշխանությունից հետո, աղքատության շեմը վատացավ, և մենք ավելի վատ արդյունք ունեցանք: Առյուծի բաժինը զբաղեցնում են չափից ավելի պարտքերը: Մարդիկ վարկ էին վերցրել և չգիտեին, թե ինչպես այն ծառայեցնել: Ամիս չէր անցնում, որ ես այդ մասին չհիշեցնեի նրան երկուս ու կես տարվա ընթացքում, երբ վարչապետը Գիորգի Կվիրիկաշվիլին էր», – հայտարարեց Բիձինա Իվանիշվիլին:

«Սրանք էին հիմնական հարցերը, որոնք, կարող եմ ասել, հաճախ հիշեցնում էի նախկին վարչապետին, որ բանկերը խժռել են, երկու բանկերը խժռել են ամբողջ երկիրը, ժողովուրդը չի կարող դուրս գալ բանկային պարտքերից», – հայտարարեց Բիձինա Իվանիշվիլին:

Նյութը` 1tv.ge