«Տավշանկա» ամառային ճամբարի անցկացման տենդեր-մրցույթն առաջին անգամ հաղթել է ընկերություն Թբիլիսիից:
Այս տարի 11-րդ անգամ Ախալքալաքի շրջանի տեղական բյուջեն գումար է հատկացրել «Տավշանկա» ամառային ճամբարի անցկացման համար: Իսկ առաջին անգամ ճամբարի կազմակերպմամբ կզբաղվի ոչ թե տեղական, այլ ՍՊԸ «Չախուտեբա Թրեվելի» ընկերությունը Թբիլիսիից: Ընկերությունը տենդերի միակ մասնակիցն է եղել եւ այն հաղթել է 22 798 լարիով : Այս տարի ճամբարը կանցկացվի երեք հոսքով: Յուրաքանչյուր հոսքում կլինի 100-ական երեխա:
Ճամբարի առաջին հոսքը կսկսվի հուլիսի 30-ին: Այն ինչպես միշտ, կանցկացվի Թափարվան գետի ափին, Տավշան թափա լեռան ստորոտին: Ճամբարային օրը կսկսվի ժամը 10: 30-ին եւ կշարունակվի մինչ 16: 00-ն: Երեխաների հետ կզբաղվեն 4 դաստիարակները, իսկ նրանց առողջությանը եւ սննդին կհետեւի բուժքույրը: Ճամբարի զուգարանը, որը 10-11 տարի չի կառուցվել, այս տարի եւս չի կառուցվի: Երեխաները եւ դաստիարակները ստիպված են ինքները հոգան իրենց բնական կարիքները:
Շուշան Շիրինյան