Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները մայիսի 16-ին ձերբակալել են Ախալքալաքի շուկայի հսկիչ Մ.Հ.-ին։

Նա քաղաքի շուկայում մի քաղաքացու տարածք է տրամադրել վարձով, որի համար էլ ստացել է 1000 լարի, սակայն պաշտոնապես չի գրանցել, այսինքն քաղաքացու հետ պայմանագիր չի կնքել։

Ինչպես հայտարարել է Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազությունը, նա մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը խմբակային առևտրային կաշառք է նախատեսում։

Ախալքալաքի քաղաքապետարանի ՍՊԸ «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկան» հիմնադրվել է 2014 թվականին: Մ․Հ․-ն այնտեղ 2017 թվականից աշխատել է ավագ հսկիչ։

«Ինչ է պատահել չգիտեմ։ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը դիմել մեզ և պահանջել է ՍՊԸ-ին վերաբերող բոլոր փաստաթղթերը և մենք տրամադրել ենք դրանք», – ասել է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

Մ․Հ․-ին մեղադրանք դեռ չի ներկայացվել, քանզի անհայտ է նա իրեն մեղավոր ճանաչում է թե ոչ։

Նյութը՝ sknews.ge-ից։