Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանն մարտի 20-ին Ախալքալաք այցի շրջանակներում եղավ Երիտասարդական կենտրոնում և պատասխանեց մարդկանց հուզող հարցերին: Ինչպես նաև այցելեց Գումբուրդո գյուղի նորակառույց դպրոց:

Lilit

Դեսպանը նախ ծանոթացավ Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի աշխատանքին: Վրաստանի Հայ օգնության միության ատենապետուհի Կարինե Թադևոսյանը, ողջունելով ներկաներին, հանգամանալից ներկայացրեց կենտրոնի գործունեությունը: Երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված գեղարվեստական մասից հետո դեսպանը կենտրոնի 10-ամյա հոբելյանի առթիվ հանդես եկավ շնորհավորական ուղերձով՝ կենտրոնի ուսուցիչներին մաղթելով բեղմնավոր գործունեություն, իսկ աշակերտներին՝ ուսումնառության մեջ նորանոր հաջողություններ։

eritasardakan

Այնուհետև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը պատրաստակամ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Երիտասարդական կենտրոնի սաներից Ալբերտ Ալեքյանը բարձրացրեց Ջավախքի դպրոցներում հայոց պատմության դասավանդման հարցը:

– Այսօր Ջավախքի դպրոցներում չի դասավանդվում հայոց պատմություն առարկան, դեսպանությունն իր հերթին ինչ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի գոնե մեկ ֆակուլտատիվ դասաժամի տեսքով դասավանդվի:

Դեսպանը նշեց, որ քաջատեղյակ է խնդրին և խոստացավ աշխատել այդ ուղղությամբ: «Ես Խնդրին ծանոթ եմ, բայց քանի-որ այս պահին պատասխան չունեմ, բայց կփորձեմ, որ, ինչպես դուք ասացիք ձեր խոսքում, գոնե մի փոքր առաջընթաց լինի այդ հարցում, անպայման կփորձեմ ինչ-որ բան անել»,- ասաց Ռուբեն Սադոյանը:

Այնուհետև Ալբերտը բարձրացրեց սահմանին հայալեզու գրականության արգելքի հարցը:

«Ժողովուրդ, եթե ինչ-որ մեկը հարց է պատրաստել, որ 15 տարեկան երեխան տա, ուրեմն ճիշտ չի, իսկ եթե 15 տարեկան երեխան ավելի մտահոգված է, քան դուք՝ բոլորդ, դա էլ ճիշտ չէ: Ես ողջունում եմ ձեր մտահոգությունները, ես աշխատում եմ այդ ուղղությամբ», – ասաց դեսպանը:

Երիտասարադական կենտրոնի մեկ այլ սան էլ խոսեց երկլեզու դասագրքերի մասին:

– Ինչպես գիտեք, մեր դպրոցներում երկլեզու գրքեր են և աշակերտների համար բարդ է վրացերենով սովորել, ինչ կարող եք անել այս ուղղությամբ:

«Ես հորդորում եմ, իմ խորհուրդն է անպայման սովորել վրացերեն, անպայման: Վրացերեն լեզուն նույնքան կարևոր է ձեր համար, որքան մայրենի լեզուն: Դուք ապրում եք Վրաստանում, Վրաստանի իշխանությունները հոգ են տանում ձեր համար, շատ ապրեն իրենք: Ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհի մեկ այլ երկրում ապրող հայը պետք է այնքան սիրի, հարգի երկրի օրենքները, որ անպայման սովորի և իմանա այդ երկրի լեզուն: Դուք դրանցից մեկն եք: Դուք ապրում եք Վրաստանում և պարտադիր պետք է իմանաք վրաց լեզուն ու պատմությունը»,- նշեց դեսպանը:

Հանդիպմանը ներկա Ֆյոդոր Թորոսյանը մտավախություն հայտնեց, որ ջավախահայերը վերջին տարիներին ավելի շատ նախընտրում են Թբիլիսիում բարձրագույն կրթություն ստանալ, քան Հայաստանում:

«Իրականում դա շատ լավ է, ոչ մի վատ բան, կատաստրոֆիկ բան չկա, Թբիլիսիի համալսարանում նույնպես տալիս են շատ որակյալ կրթություն, ինչպես նաև ՀՀ համալսարաններում: Շատ նորմալ է, եթե մարդիկ գնում են սովորելու նաև Թբիլիսի: Շատ լավ է, որ մեր երիտասարդները սովորեն Վրաստանում, բարձր դիրք ունենան, և այդպիսով վրաց և հայ ժողովուրդների բարեկամությանը ավելի օգտակար լինեն», – ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Հանդիպման ներկաներն իրենց մատահոգությունը հայտնեցին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի շենքի ճակատագրով:

«Ես անձամբ եղել եմ թատրոնի շենքում: Մեր մշակույթի նախարարին էլ եմ հրավիրել, հաստատ կարող եմ ասել, որ ավելի լավ հարմարություններով շենք ենք ունենալու: Ժողովուրդ եկեք մեր մեջից հանենք անվստահությունը, ես միանշանակ վստահում եմ այն հիմնադրամին, որն իրականացնելու է շենքի կառուցումը», – պատասխանեց դեսպանը:

dproc

Ախալքալաք այցի շրջանակներում դեսպանը եղավ նաև Գումբուրդո գյուղի նորակառույց դպրոցում: Սադոյանը շրջայց կատարեց դպրոցում և ծանոթացավ ենթակառուցվածքների և հնարավորությունների հետ։ Դեսպանի խոսքով դպրոցն իր տեսակի մեջ եզակի է և համապատասխանում է միջազգային լավագույն չափորոշիչներին։

gumburdo

Աղունիկ Այվազյան