Դեկտեմբերի 24-ին, Ախալքալաքի Սպորտ համալիրում անցկացվեց բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում էին 100-ից ավելի մարզիկներ:

Սպորտային մրցույթներից բռնցքամարտի առաջնությունը տարվա վերջինն էր, թվով 12-րդը: Շրջանի 100-ից ավելի մարզիկներ, տարբեր տարիքային ու քաշային կարգերում պայքարում էին առաջինը լինելու համար:

9-ամյա Արթուրը գրավեց առաջին հորիզոնական: «Երկու տարի է մարզվում եմ, այսօր հաղթեցի Նինոծմինդաի շրջանի Հեշտիա գյուղը ներկայացնող մարզիկին: Շատ ուրախ եմ, որ առաջին տեղ գրավեցի»,— ասաց Արթուր Հակոբյանը, ով մասնակցելով առաջնությանը բռնցքամարտում տոնեց իր առաջին հաղթանակը:

Artur Hakobyan

Ախալքալաքի բռնցքամարտի առաջնությանը մասնակցում էին, ոչ միայն շրջանի տարբեր գյուղերի մարզիկներ, այլև Նինոծմինդայի ու հարակից գյուղերի:

«Ուզում եմ ասել, որ ինչպես միշտ առաջնությունը կազմակերպվել էր շատ լավ: Մենք ունենք շատ լավ մարզահամալիր, լավ մարզիկներով ու մարզիչներով: Այսօրվա միջոցառումը փաստում է, որ հիանալի մարզիկներ են զարգանում։ Իհարկե5 մենք ունենք Վրաստանով և աշխարհով մեկ հայտնի մարզիկներ»,- իր խոսքում նշեց Ախալքալաքի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը:

brncqamarti arajnutyun

Մեկ օր տևած բռնցքամարտի առաջնությունում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և հուշանվերներով: Բռնցքամարտի առաջնության կազմակերպման և անցկացման համար Ախալքալաքի շրջանային բյուջեից մոտավոր ծախսվել է 1500 լարի:

medalner

Ժորա Կարապետյան