Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավորները «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից հանդես են եկել հայտարարությամբ, ամբողջ Ժողովի համար քննարկել` Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև Վրաստանի կողմից ճանաչմանը նպաստելը:
Դեկտեմբերի 1-ին Շրջանային ժողովի պատգամավորներ Զաքար Զաքարյանը, Սամվել Պետրոսյանը, Գենադի Էլիզաբարյանը, Սիմոն Մանանյանը և Սարգիս Ուզունյանը «Որոշում №» վերնագրով հայտարարություն են տարածել:
Ներկայացնում ենք հայտարարության տեքստն անփոփոխ կերպով.
«Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոն նշում է, որ 2015 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց դեկտեմբերի 9-ը հայտարարել որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր, հարգելով նրանց արժանապատվությունը հիշատակը և կանխարգելելով այդ հանցագործությունը:
Այս օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ օրը 1948 թ.-ին ընդունվեց Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիան և դրա դերը ցեղասպանությունների դեմ պայքարում և կանխման գործում, ինչպես սահմանված է Կոնվենցիայում, և հասկանալու համար մարդկանց, ովքեր դարձել են դրա զոհը, և հարգել նրանց հիշատակը:
Նշենք նաև, որ 20-րդ դարի սարսափելի հանցագործություններից մեկն է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Եվ եթե ժամանակին համաշխարհային հանրության կողմից ճանաչվեր և դատապարտվեր այս ոճրագործությունը, նման հանցագործություններ չէին կազմակերպվի այլ ժողովուրդների առնչությամբ:
Նշված կոնվենցիայի իրազեկության բարձրացման և պատմական արդարության վերականգնման համար Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոն որոշում է կայացնում:
1. Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել բոլոր ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին, որոնց դեմ կատարվեց այդ վայրագությունը:
2. Ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցած Օսմանյան կայսրության օրոք:
3. Վրաստանի խորհրդարանին խնդրել հետևել շատ զարգացած երկրների օրինակին, ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք կատարված Հայոց ցեղասպանությունը
4. Խնդրել Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Ջավախքի շրջանից մեծամասնական պատգամավորին (խորհրդարանի անդամին) քննարկել այդ հանցագործությունը հայ ժողովրդի դեմ և լուսաբանել իրական որոշումը:
5. Սույն որոշումը հրապարակել լրատվամիջոցներում»:
Դիմումին կցվում է նաև Կոնվենցիայի տեքստը:
Դիմումը ներկայացված է Սակրեբուլոյում, ինչպիսին կլինի արձագանքը այնտեղ, և ինչ որոշում է կայացնելու Շրջանային ժողովը կիմանանք առաջիկայում: