Այսօր, ժամը 16:00 սահմաններում Ախալքալաքի ավտոտեխսպասարկման կենտրոնում մեքենայի պայթյուն է գրանցվել: Տուժածներ չկան:

Երևանյան փողոցի վրա գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում գրանցված պայթունից ամբողջովին այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Jnews-ի ունեցած տեղեկությունների համաձայն մեքենան վերանորոգման նպատակով գտնվում էր ավտոտեխսպասարկման կենտրոնում: Պայթյունը տեղի է ունեցել երբ բենզամղիչն են հանել մեքենայի վերանորոգման նպատակով: Պայթյունի ժամանակ ներկա են եղել ինչպես ավտոտեխսպասարկման կենտրոնի աշխատակիցը, այնպես էլ ավտոմեքենային սեփականատերը:

Ականատեսների խոսքերով, հրդեհն այնքան մեծ արագությամբ է տարածվել, որ նույնիսկ վտանգ է եղել հարևանների բնակարաններին: Սակայն դեպքի վայրում աշխատող Ախալքալաքի հրշեջ ծառայության աշխատակիցները ժամանակին հասցրել են կրակը հանգեցնել: Մինչև հիմա դեպքի վայրում աշխատում են ինչպես ոստիկանության, այնպես էլ հրշեջ ծառայության աշխատակիցները: