Վրացի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն Դուշեթիում ընթացող Վրաստանի առաջնությունում նոր ռեկորդ է սահմանել` բարձրացնելով 220 կգ քաշով ծանրաձողը, բարելավելով իր դիրքերը համաշխարհային երկամարտում` ցույց տալով 474 կգ արդյունք:

Տալախաձեն երեք կիլոգրամով բարելավել է իր ձեռքբերումը հրումով, որը նա հաստատել էր այս տարվա մարտին Խորվաթիայի Սպլիտում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Ինչ վերաբերում է երկամարտի քանակին, ապա Տալախաձեն Ռիո Դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում սահանել է նույն համաշխարհային ռեկորդը, իր գրանցած ռեկորդից` մեկ կիլոգրամով ավելի, որտեղ վրացի ծանրորդը դարձավ չեմպիոն:

Վրաստանի առաջնությանը ներկա էր նաև երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, ով անձամբ շնորհավորեց Տալախաձեին, պարգևատրեց նրան և մաղթեց հետագա հաջողություններ:

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ում (Անահեյմ, Կալիֆորնիա) կկայանա ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ իր քաշային կարգում, ըստ փորձագետների, Տալախաձեն համարվում է հաղթանակի գլխավոր հավակնորդ:

Լաշա Տալախաձեն` օլիմպիական չեմպիոնն է` Ռիո դե Ժանեյրոյում (2016), աշխարհի ներկայիս չեմպիոն (2015, Հյուստոն, ԱՄՆ) և երկու անգամ Եվրոպայի չեմպիոն (2016, Ֆերդե և 2017, Սպլիտ):

Նյութը` sputnik-georgia