Երկու տարի շարունակ հետաձգվող քաղաքի տոնը Ախալքալաքի Շրջանային վարչությունը պատրաստվում է տոնել նոյեմբերի 12-ին Ախալքալաքի կենտրոնական հրապարակում, Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի մոտ:

Տոնակատարության ընթացքում ավանդաբար ելույթ կունենան տեղի հայկական և վրացական պարի և երգի համույթները: Կլինի տոնական հրավառություն և ռեստորան 177 մարդու համար: Այդ նպատակով Ախալքալաքի շրջանի 2017 թ.-ի բյուջեից հատկացվել է 6000 լարի:

Ախալքալաքի շրջանը 4 տոնակատարությունների, ինչպես նաև «Ախալքալաքի օրվա» կապակցությամբ տենդեր-մրցույթ հայտարարեց այս տարվա օգոստոսին: Տենդեր-մրցույթը հաղթեց ՍՊԸ «Սամոսվալի-1»` 11 577 լարի չափով: Այդ գումարից 6000-ը նախատեսված է քաղաքի օրվա տոնակատարության համար: Որի սցենարը, ոչնչով չի տարբերվում մնացած տոներից (Ջիվանի, Հավասի, մայիսի 9-ը…). Համերգ և ճաշկերույթ:

Հիշեցնենք, երբ առաջին անգամ Ախալքալաքի Շրջանային վարչությունը հավանություն տվեց քաղաքի օր անցկացնելու 2016թ.-ի օգոստոսին, Ախալքալաքի 6-7 ոչ պետական կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ ստեղծեցին նախաձեռնող խումբ և սկսեցին աշխատել քաղաքի տոնը նշելու ծրագիր կազմել: Այս նախաձեռնությանը ներգրավվեցին` «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը և Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարության տարածաշրջանային ներկայացուցչ Արտյուշ Մելքոնյանը: Նախաձեռնության նպատակն էր օգնել տեղական ինքնակառավարման մարմիններին կազմակերպել հետաքրքիր և անսովոր տոն տեղի բնակչության համար:

Նախաձեռնող խմբի կողմից մշակված փառատոնի ծրագիրը ներառում էր բազմաթիվ բաղադրիչներ, այդ թվում` լուսանկարչական ցուցահանդես, Թբիլիսից և Երևանից ժամանած արտիստների համերգ, ինչպես նաև տարբեր ցուցահանդեսներ` գյուղատնտեսական, մշակութային և պատմական: Միջոցառումը նախատեսվում էր նշել Ախալքալաքի բերդերում, որպես քաղաքի ծագման սկզբնաղբյուր:

Տեղական իշխանություններին օգնելու առաջարկով կամավորները ոչ միայն կազմակերպելու, այլև օգնելու էին տոնական միջոցառումներն անցկացնել, մաքրել Ախալքալաքի բերդի տարածքը և անհրաժեշտության դեպքում գտնել լրացուցիչ ֆինանսավորում, նախաձեռնող խումբը առաջարկը ներկայացրեց Ախալքալաքի շրջանին:

Սկզբում պատասխան ստացվեց, որ Շրջանային վարչությունը պլանավորում է և գիտի, ինչպես անցկացնել այս տոնը, և որ նախաձեռնող խմբի կարծիքն ու խորհուրդը հաշվի կառնվեն տոնի կազմակերպման ժամանակ: Դրանից հետո ծրագրի ներկայացմամբ և առաջարկներով նախաձեռնողները հանդիպեցին Մշակույթի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովի հետ: Հանդիպումից հետո նախաձեռնող խումբը ներկայացրեց տոնակատարության ավելի մանրամասն պլանը: Սակայն, դրանից հետո, 2016 թ.-ին տոնակատարության մասին խոսակցությունն անհետացավ:

2016 թ.-ի նոյեմբերի 24-ին Ախալքալաքի Շրջանային ժողովի նիստին, հայտնի դարձավ, որ այս գումարը՝ 10 000 լարի, որը նախատեսված էր տոնի անցկացման համար արդեն վերադարձել է Ախալքալաքի շրջանի բյուջե, որպես չօգտագործված գումար: Միևնույն ժամանակ, իրականացնելու համար նույն տոնը, Ախալքալաքի Շրջանային ժողովը արդեն նախատեսել էր բյուջեից հատկացնել 12 000 լարիի 2017 թ.-ի համար: Սակայն, այն փաստը, որ ֆինանսները, որոնք հատկացվել էին 2016 թ.-ի համար այս կետով վերադարձվել էր բյուջե, շատ «զայրացրեց» Շրջանային ժողովի պատգամավորների, ովքեր քննադատեցին վերադարձը, և առաջարկեցին պարզապես հեռացնել այդ կետը բյուջեից: Երկար քննարկումներից հետո որոշվեց մտցնել այս կետը ընդհանուր տոների ծախսերի կետում:

Սկզբում տոնը պետք է անցկացվեր սեպտեմբերի վերջ, բայց նախընտրական շրջանում որոշվեց հետաձգել այն: Եվ վերջապես, քաղաքի օրն արդեն նշանակված է: Ինչպես այն կանցկացվի կտեսնենք նոյեմբերի 12-ին:

Քրիստինե Մարաբյան