Օգոստոսի 18-ին Թբիլիսիում, «Rooms» հյուրանոցում կայացավ Վրաստանի 2018-2020 թթ. Գյուղական շրջանների զարգացման ռազմավարության համար 2018-2020 թթ. Գործողությունների ծրագրի քննարկումը:

Մասնակցում էին Վրաստանի բոլոր 8 քաղաքապետարանների LAG-ի անդամները (Տեղական Զարգացման Խմբեր), որտեղ ստեղծվել են այդպիսի խմբեր: Ներկա էր գյուղատնտեսության փոխնախարար Նոդար Կերեսելիձեն, վերլուծության և քաղաքականության դեպարտամենտի նախագահ Եկատերինա Զվիաձեն, ֆինանսատնտեսական դեպարտամենտի նախագահը և այլք:

Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրեց «2018-2020թթ.-ի Վրաստանի գյուղատնտեսության զարգացման ռազմավարության մասին Գործողությունների ծրագիրը», որում ներկայացվել են գյուղական շրջանների ապագա զարգացման ծրագրերը:

Առանձին, համապատասխան դեպարտամենտներին ներկայացվեցին գյուղի` գյուղատնտեսական, տնտեսական, մշակութային, ենթակառուցվածքային զարգացման ծրագրերը, ինչպես նաև գյուղերում զբոսաշրջության և կրթության զարգացումը: Ծրագրերը ֆինանսավորվում են պետության և դոնորների կողմից համատեղ:

Անցկացվող աշխատանքի բյուջեն 2018 թվականին կազմում է 706 699.1 լարի, 2019 թվականին` 665 281.7 լարի, 2020 թվականին` 652 373.1 լարի:

Գործողության ծրագրի ներկայացումից հետո կայացավ քննարկում հարց ու պատասխանի ձևաչափով:

Ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը մշակվել է Վրաստանի կառավարության կողմից` Եվրամիության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ, Եվրոպական բարիդրացիություն ծրագրի շրջանակներում (ENPARD) «Գյուղական շրջանների զարգացման ծրագրեր»:

Եվրամիությունը օգնում է աղքատության կրճատմանը և ENPARD-ի աջակցությամբ ժամանակակից փորձ ներդնել գյուղական շրջանների զարգացման մեջ: Վրաստանում ծրագիրն իրականացվում է 2013 թվականից:

Շուշան Շիրինյան