Կարծախ գյուղում Վրաստանի պահպանվող տարածքների Գործակալության կողմից անցկացվել է ջրամատակարարման համակարգի բարեկարգման նախագիծ, որը պետք է ապահովեր բնակիչներին ջրով, բայց գյուղում ամբողջ հույսը բնակիչների կողմից փորված ջրհորներն են:

2017 թ.-ի մայիս 24-ին jnews.ge-ն հրապարակել էր նյութ Կարծախ գյուղում ջրամատակարարման մասին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ չնայած այն բանին, որ արդեն շատ գումար է ծախսվել ու իրականացվել են մի շարք ջրամատակարարման նախագծեր, միևնույնն է Կարծախում ջուրը կրկին կրում են:

Մենք փորձեցինք պարզել, թե ինչու իրականացված նախագծերը չտվեցին սպասված արդյունք, և ինչու գյուղում ջուր չկա: Քանի որ մենք պարզել էինք, որ խմելու ջրի ավազանի կառուցման նախագիծը և նրանք ջրով մատակարարելը արդեն իրականացվել էր Վրաստանի պահպանվող տարածքների Գործակալության կողմից:

Ինչպես արդեն գրել էր Jnews.ge-ն իր հոդվածում, հարցումի պատասխանը հաջորդեց հունիսի 15-ին: Ըստ ստացված տեղեկությունների, «Վրաստանում Ջավախքի ազգային զբոսայգու ստեղծման » նախագծի շրջանակներում իրականացվել է խմելու ջրի ջրամբարների վերականգնում: Աշխատանքներն իրականացվել են Կարծախ, Դադեշ, Սուլդա, Բոզալի, Փոքր Խանչալի, Ժդանովական, Սամեբա, Մյասնիկյան և Եփրեմովկա գյուղերում: Նախագծի նպատակն էր ներառել 4000 շահառուների:

Խմելու ջրի համակարգի վերականգնման աշխատանքները իրականացվել են Վերակառուցման և զարգացման Գերմանական բանկի համաֆինանսավորմամբ: Նախագծի մոտավոր արժեքը 450 000 եվրո էր:

Ինչպես նաև պատասխանում ասված է, որ նախագծի հիմնական նպատակն էր ջրամատակարարման արտաքին համակարգի շինարարությունը կամ բարելավումը: Նախագծի շրջանակներում կատարվել են հիմնական օբյեկտները, վերանորոգվել է մի քանի ջրամբար, կառուցվել ջրային քլորացուցիչներ, ջուրը քաշվել է աղբյուրներից գյուղ, կառուցվել են ջրհորներ, կառուցվել են համապատասխան պոմպեր: Նախագծում չի եղել գյուղերում ներքին ջրամատակարարման համակարգի շինարարություն:

Պահպանվող տարածքների Գործակալությունը տեղեկացնում է նաև, որ նախագծի շրջանակներում նախատեսված բոլոր աշխատանքները իրականացվել են ժամանակին և նախագծի համաձայն: Աշխատանքների կատարման պատասխանատուն համարվում է WWF (World Wildlife Fund) Բնության պաշտպանության համաշխարհային հիմնադրամի Վրաստանյան մասնաճյուղը:

Jnews.ge-ն նաև հաղորդում է, որ 2017 թվականի հունիսի 2-ին, Վրաստանի պահպանվող տարածքների Գործակալության տնօրեն Դավիթ Մարկոզաշվիլին Ջավախքի Ազգային զբոսայգու տնօրեն Թամազ Կարապետյանի հետ հանդիպել է գյուղի բնակիչների հետ և զրուցել ջրամատակարարման մասին: Ինչի արդյունքում իմացել են, որ ջրամատակարարումը գյուղերում գործում է և մարդիկ ստանում են ջուր:

Նամակում նաև ասվում է, որ պահպանվող տարածքների Գործակալությունը պատրաստ է համագործակցել Ջավախքի Տեղեկատվական կենտրոնի հետ: Նա խնդրում է պարզաբանել, թե ինչու ենք մենք կարծում, որ նախագիծը ձախողվել է և խնդրում են բերել կոնկրետ օրինակներ:

Մենք եղանք Կարծախում, որտեղ պարզեցինք, որ իրավիճակը նույնն է, որ ջրամատակարարումը Կարծախում չի գործում, և մարդիկ օգտագործում են ջրհորի ջուրը: Jnews.ge-ն ստորև ներկայացնում է մի տեսահոլովակ, որը ցույց է տալիս խմելու ջրի ջրամբարների վերականգնման ամբողջ իրավիճակը:

Քրիստինե Մարաբյան