Օգոստոսի 2-ին, Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում «Բազմապիսի Վրաստան» ծրագրի շրջանակներում կանցկացվեն մշակութային միջոցառումներ: Մուտքն անվճար է:

Այս տարվա ապրիլի 22-ից մեկնարկեց «Բազմապիսի Վրաստան» նախագիծը Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ և նախաձեռնությամբ Վրաց գրականության թանգարանի, ի դեմս Քեորգի Լեոնիձեի:

Նախագիծն իրականացվում է փուլերով և ոչ առաջին տարին, որը նպատակ ունի աջակցել Վրաստանի ազգային փոքրամասնությունների մշակութային ինտեգրմանը: Նախագծի շրջանակներում անցկացվում են մի շարք մշակութային միջոցառումներ տարածաշրջաններում, որտեղ խիտ բնակեցված են էթնիկ փոքրամասնությունները:

Ծրագրի հինգերորդ փուլը կկայանա Նինոծմինդայում: Միջոցառումը կսկսվի օգոստոսի 2-ին ժամը 18:00-ին Մշակույթի կենտրոնում: Գրողներն ու քննադատները կխոսեն մշակութային երկխոսության կարևորության մասին, և ինտերակտիվ ռեժիմում կվարեն երկխոսություն հանդիսատեսի հետ:

Տեղի կունենա տպագրված հայոց լեզվի գրքերի շնորհանդեսը, Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ: Ինչպես նաև տեղի երիտասարդները կներկայանան իրենց ստեղծագործությունների ցուցահանդեսով: Կցուցադրվեն տարբեր ժամանակների հայ-վրացական մշակութային համագործակցության վավերագրական նյութեր:

Կկայանա նաև համերգ «Հայարտուն» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի և տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ:

Միջոցառման վերջում դպրոցները և գրադարանները կստանան նվեր Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ տպագրած գրքերը: