Այսօր, ժամը 20:00 տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ է բռնկվել Աղմաշենեբելի №8 փողոցի բարձրահարկ շենքի ավտոտնակներից մեկում: Տուժածի վիճակը գնահատվում է կայուն:

Բարձրահարկ շենքի բնակիչ Ասատուր Քոչոյանը տուժել է իր ավտոտնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների նա գտնվել է սեփական ավտոմեքենայի մեջ: Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ: Ըստ հարևանների, կայծեր են եղել, որին հաջորդել է հեդեհը:

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նա ստացել է առաջին կարգի այրվածքներ, վիճակը կայուն է: Հարևանները չեն տուժել:

Կատյա Մոսոյան