Երեկ, Նինոծմինդայի բնակիչները տուգանվեցին, այն պատճառով, որ ավելի քան մեկ տարի է մեքենա են վարում հայկական վարորդական իրավունքով, աղմուկ բարձրացվեց, Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին նոր հրաման արձակեց, ըստ որի, այլևս տուգանքներ չեն գրվի և հուլիսի 5-ին տուգանվածները կազատվեն տուգանքից, – այս մասին տեղեկացրեց Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը:
«Մենք Մամուկա Մդինարաձեի հետ հանդիպման էինք (խմբ. Խորհրդարանի պատգամավոր): Երբ ինձ զանգահարեցին և ասացին, տույժերի խնդրի մասին, մենք զրուցեցինք Մամուկայի հետ, նա զանգահարեց Ներքին գործերի նախարարին: Նախարարն արագ արձագանքեց: Եղավ նախարարի նոր հրամանագիր, ըստ որի ամեն ինչ մնում է հին ձևով և նույնիսկ նրանք, ում տուգանել են ազատվում են տույժերից»,- ասաց Սամվել Մանուկյանը:
Ըստ նրա հրամանն արդեն ուժի մեջ է, և անձնախմբերը արդեն տեղյակ են: Տուգանքները չեղյալ հայտարարելու համար տուգանվածների կողմից կա արդյոք որևէ գործողությունների անհրաժեշտություն, այդ մասին Սամվել Մանուկյանը խոստացավ պարզել և տեղեկացնել մեզ: