Ախալքալաքում եկավ այն ժամանակը, երբ երեկոյան փողոցները չեն դատարկվում ու լցված են խաղացող և հանգստացող երեխաներով: Սակայն զգացվում է, խաղահրապարակների և զվարճանքի այլ վայրերի պակասը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆոտոպատմություն այն մասին, թե որտեղ և ինչպես են Ախալքալաքի երեխաները անցկացնում իրենց երկար սպասված ամառային արձակուրդը:

#2

Աղմաշանեբելի փողոցի բազմահարկ շենքերի բազմաթիվ փոքր բնակիչներ անցկացնում են իրենց ազատ ժամանակը բակում, որտեղ կա մի հին խաղահրապարակ մի քանի ճոճանակներով և մարզալծակներով և համեմատաբար նոր, վերանորոգված մինի մարզադաշտով:

zbosaygi

Երեկոյան Վազգեն Սարգսյանի փողոցում հավաքվում են բազում երեխաներ, ովքեր խաղում են ոչ միայն ակտիվ խաղեր, այլև ճանաչողական ու զարգացնող:

xas baxcha

Ախալքալաքի բոլոր երեխաների սպասման առարկան նոր խաղահրապարակն է` Խաս Բաղչա կենտրոնական զբոսայգում:

erexaner

Կառուցվեց, կառուցվեց, բայց այդպես էլ չավարտվեց: Այս տեղում նախկին զինվորական քաղաքում պիտի կառուցվեր խաղահրապարակ:

erexaneri xaxy

Քաղաքային մարզադաշտի մշտական այցելուները: Առավոտից մինչ ուշ գիշեր նրանք գնդակ են խաղում դաշտում, և ինչպես իրենք են վկայում, երբեք չեն հոգնում:

igra detei

Քաղաքային մարզադաշտի վերականգնման ընթացքում կառուցվել է փոքրիկ «Սպորտային քաղաք», ուր գալիս են զբաղվելու, ինչպես չափահաս ֆուտբոլիստները, այնպես էլ երիտասարդ մարզիկները:

xax

Նրանց ոչ մի կերպ չեն զիջում նախկին տասնչորսերորդ քաղաքի փոքրիկ բնակիչները:

futbol

Այն պահից երբ կար մինի մարզադաշտը մարզահամալիրում, այն երբեք չէր դատարկվում: Այստեղ, ամեն օր հավաքվում են շատ տղաներ, ովքեր խաղում են ֆուտբոլ:

darpas

Երևանյան փողոցի ֆուտբոլի դաշտը սպասելով երեկոյան այցելուներին:

Հայկանուշ Կարաբեկյան

Նյութը տպագրվել է «Ավելի շատ քաղաքացիական ակտիվություն jnews.ge-ում» ծրագրի շրջանակներում: Նյութի հեղինակն այս ծրագրի երիտասարդական խմբի անդամ է: