Այսօր Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղում ավարտական դասարանի 2 աշակերտ դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին ենթարկվել են վթարի։ Նրանցից մեկը բավականին ծանր վիճակով տեղափոխվել է Թբիլիսի, իսկ մյուսի վիճակը համեմատաբար ավելի լավ է։

Վթարի ենթարկվածները 17 և 18 տարեկան երիտասարդներ են, Կոթելիա գյուղի բնակիչներ: Մանրամասնությունները փորձեցինք ճշտել համագյուղացիներից, ովքեր մեզ տեղեկացրեցին, որ երիտասարդները երկուսն էլ ազգությամբ վրացիներ են, և, որ Honda մակնիշի ավտոմեքենայով դպրոցից տուն վերադառնալու ժամանակ նրանք շրջվել են բարձունքից։ Դպրոցի դիրքը համեմատաբար բարձր է գյուղում և մեքենան ինչ-ինչ պատճառներով շրջվել է երթևեկության ժամանակ։