Ախալքալաքի Ռոնդելի հիմնադրամի գրասենյակում «Կանայք հանուն Ջավախքի ապագայի» ոչ կառավարական կազմակերպությունը հանդիպում էր կազմակերպել, որին հրավիրված էին Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարության ապարատի քաղաքացիական ինտեգրման դեպարտամենտի ղեկավար Թինա Գոգելիանին և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի Ազգային փոքրամասնությունների Խորհրդի գործադիր քարտուղար Իզաբելլա Օսիպովան:
«Ազգային ինտեգրումն ու հանդուրժողականությունը Ջավախքում» նախագիծը, որի շրջանակներում կայացավ հանդիպումը ֆինանսավորվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից:
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարության ապարատի քաղաքացիական ինտեգրման դեպարտամենտի ղեկավար Թինա Գոգելիանին ներկա գտնվողներին ներկայացրեց Վրաստանի ազգային փոքրամասնությունների հարցերով 2015-2020թթ.-ի ազգային ռազմավարությունը և գործողությունների պլանը: Միևնույն ժամանակ ներկայացնելով այնպիսի անփոփոխ խնդիրներ ինչպիսիք են՝ պետական լեզվի չիմացությունը, որակյալ կրթության հասանելիությունը, տեղեկատվության մատչելիությունը, պասիվ մասնակցությունը հասարակական կյանքին, օրենսդրությունը և շատ այլ հարցեր: Թինա Գոգելիանին ներկայացրեց նաև երիտասարդների հնարավորությունները. 1+4 պետական ծրագիրը և ստաժավորումը պետական հաստատություններում` վրացական բուհերի ազգային փոքրամասնություններ ներկայացնող ուսանողների համար: Ստաժավորման մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ ապրիլի 18-ը:
Էթնիկ փոքրամասնությունների իրավունքների խախտման խնդիրները ներկայացրեց Իզաբելլա Օսիպովան: Նա ներկայացրեց պետական լեզվի սովորելու հետ կապված խնդիրները, քանդված վիճելի եկեղեցիների, դասագրքերի ու Վրաստանի պատմության դասագրքերի անհանդուրժողական լինելը, ինչպես նաև 1+4 պետական ծրագրի հետ կապված խնդիրները, դպրոցներում երկլեզու կրթության բացթողումները և շատ այլ խնդիրներ:
Քրիստինե Մարաբյան