Մոսկվայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղից մի երիտասարդ է զոհվել, մյուսը վիրավոր է:
Անցած գիշեր ակադեմիկոս Անոխինի փողոցում բախում է առաջացել մեքենայի տիրոջ և բանվորների բրիգադի միջև: Տղամարդը մեղադրել է 5 ճանապարհային աշխատողներին նրանում, որ նրանք եզրաքարը դնելիս վնասել են իր մեքենան և կրակ է արձակել նրանց ուղղությամբ:
31-ամյա բանվոր Գ.Մակարյանը վիրավորվել է ազդրից, նրան տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Երկրորդ երիտասարդը՝ 32-ամյա Ն. Աթանյանը վիրավորվել է որովայնի հատվածում, մինչ շտապօգնության գալը նա տեղում մահացել է: Երկու երիտասարդներն էլ Կորխ գյուղից են, նրանք վաղուց տեղափոխվել են ապրելու Ռուսաստանի Բելորեչենսկ քաղաք:
Մարդասպանը դեպքի վայրից դիմել է փախուստի: Միանգամից երեք հոդվածներով հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Երկու կամ ավելի անձանց մահափորձ», «Ապօրինի հրազեն ձեռք բերել, տեղափոխել, վաճառել, պահել, փոխադրել կամ կրել»: