Սկսվում է հողամասերի համակարգային գրանցման նոր փուլը: Այս մասին կառավարության նիստում հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ըստ վարչապետի՝ հողամասերը կգրանցվեն առանց քաղաքացիների կողմից ֆինանսական ծախսերի:

«Սկսվում է հողամասերի համակարգային գրանցման նոր փուլը, որը կվերաբերի 5 մունիցիպալիտետի: Խոսքը Թիթրիծղարոյի, Գարդաբանիի, Քարելիի, Գորիի և Սագարջոյի մունիցիպալիտետների 28 վարչական միավորների մասին է: Սա հույժ կարևոր խնդիր է, քանի որ պատվիր կկարգավորվի 111 հազար հա տարածք: Դրա համար կա ֆինանսավորում», – հայտարարել է Գախարիան:

Նա հավելել է, որ կառավարությունն արդեն ունի «եռամյա ծրագիր՝ նվեր հատկացված բյուջեով, որպեսզի երկրում վերջնականապես ավարտվի հողամասերի համակարգված գրանցումը»: Վարչապետը վստահ է, որ այս նախաձեռնությունը էապես կնպաստի «գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեության ակտիվությանը»:

«Իրականում մեր քաղաքացիները ստիպված չեն լինի որևէ ծախսեր կրել: Արդարադատության նախարարությունն ամբողջությամբ կլուծի այդ հարցը համապատասխան ենթակառուցվածքով: Կադաստրային տվյալներն ամբողջությամբ կստեղծվեն և լրացվեն, իհարկե, անվճար, առանց վճարումների», – հայտարարել է Գախարիան:

Վրաստանը հողերի գրանցման գործընթացը սկսել է 2016 թ.-ի օգոստոսի 1-ից և իրականացվում է երկու փուլով:

Սկզբնապես, սպորադիկ գրանցման շրջանակներում, Հանրային ռեեստրը քաղաքացիների անհատական դիմումից հետո սկսում էր գույքի իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնումը և անմիջապես գրանցման գործընթացը:

Բարեփոխումների երկրորդ փուլը ենթադրում է համակարգային գրանցում: Այս դեպքում տարածաշրջանը, որտեղ տեղի է ունենալու գրանցումը, որոշվում է Արդարադատության նախարարի հրամանով՝ ելնելով պետության պահանջարկներից և շահերից:

Այն դեպքում, երբ հողամասի գրանցումը պարզեցված կարգով է ընթանում, ապա քաղաքացիների համար հասանելի են անվճար՝ փաստաթղթերի որոնումն ու համակարգումը, նոտարական միջնորդության հարուցումը, սեփականության իրավունքի ճանաչումը, փաստերի կոնստատացիա (արձանագրում), սեփականության իրավունքի սկզբնական գրանցումը, հողամասերի ճշտումները, որոնք գրանցվել են առանց կադաստրից գծագրության և այլն:

Կարևոր է, որ մինչև 2021 թ.-ի հունվարի 1-ը բարեփոխման շրջանակներում օրինականացվող հողատարածքները չեն ազդի պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող սոցիալապես անապահով ընտանիքների վարկանիշային միավորների վրա: Նրանց բոլորին կտրամադրվեն ճիշտ նույնքան արտոնություններ, որքան մինչ հողամասի գրանցումն էր: