Անցյալ տարի Վրաստանում հաստատվել է հոգեակտիվ նյութերով պայմանավորված հոգեկան և վարքային խանգարումների 281 և մտավոր հետամնացության 1404 դեպք։

Ինչպես InterPressNews-ին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնից, անցած տարի հաստատվել է շիզոֆրենիայի 159 նոր դեպք։

Որոշակի հոգեկան և վարքային խանգարումների վիճակագրությունը հետևյալն է.

պարանոիդ շիզոֆրենիա՝ 130;

երկարատև զառանցական խանգարումներ՝ 122;

նևրոտիկ, սթրեսային և սոմատոֆորմ խանգարումներ՝ 11761;

սոցիոֆոբիա՝ 17։