Տեխզննման կենտրոնների միության գործադիր տնօրեն Գեորգի Շիոլաշվիլին Business Press News-ին տված հարցազրույցում ներկայացրել է Վրաստանում մեքենաների տեխզննման վերաբերյալ մշակված տվյալները, ինչպես նաև ասել, որ խորհրդակցություններ են ընթանում տեխզննման գնի բարձրացման վերաբերյալ։ Շիոլաշվիլիի խոսքով՝ գները կարող են աճել 30 լարիով։ Նրա խոսքով, խորհրդակցությունները դեռ շարունակվում են, և այս փուլում որոշում դեռ չկա:«Տեխզննման թանկացման հարցի շուրջ խորհրդակցությունները դեռ ավարտված չեն։ Խորհրդակցությունները շարունակվում են, և կտեսնենք, թե ինչ կլինի։ Գործընթացը հավանաբար աշնանը կակտիվանա»,- ասել է Գիորգի Շիոլաշվիլին։
Տեղեկության համար, ըստ վիճակագրույթան, այս տարի Վրաստանում գրանցվել է 1 729 081 տրանսպորտային միջոց։ Նշենք նաև, որ այս տարվա ընդամենը յոթ ամսում Վրաստան է ներկրվել 1,607 մլրդ դոլլարի 104 845 ավտոմեքենա։ Արտահանման մասով նույն ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 57 323 մարդատար ավտոմեքենա՝ 1,193 մլրդ դոլլար արժողությամբ։