Նոյեմբերի 3-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 024 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 818 մարդ, մահացել է 49 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 732 965, այստեղից ապաքինվել է 673 640 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 185:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 58 291 փորձարկում, այդ թվում 36 465-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21 826-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 10.36% է, վերջին 14 օրվանը՝ 9.13%, վերջին 7 օրվանը՝ 9.46%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 986 729 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 868 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 546 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 091 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: