Ուսանողական նույնականացման քարտը սովորական քաղաքացու նույնականացման քարտից տարբերվում է նրանով, որ ID քարտի վրա վրացերեն և անգլերեն լեզուներով գրված է «ուսանող» բառը, որով ուսանողը տարբեր ծառայություններից կարող է օգտվել զեղչված գներով:

Քարտի միջոցով ուսանողները կարող են օգտվել տարբեր զեղչերից՝ ինչպես պետական ​​կառույցներում, այնպես էլ մասնավոր ընկերություններում։ Օրինակ՝ տրանսպորտով (երկաթուղիներով) ճանապարհորդելիս, ինտերնետից և բջջային հեռախոսներից օգտվելիս, ինչպես նաև համակարգչային տեխնիկա գնելիս, նաև մշակութային և ժամանցային (կինո, թատրոն, թանգարան, գրախանութ և այլն) կենտրոններում։ Ուսանողական քարտը գործում է նաև սննդի հաստատություններում, մարզական և առողջապահական կենտրոններում և տարբեր տեսակի առևտրային հաստատություններում և ընկերություններում:

Ուսանողները կարող են ուսանողական քարտ ստանալ դիմելով Վրաստանի Արդարադատության տուն։

Ծրագրից կարող են օգտվել լիազորված բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողները, ովքեր սովորում են.

ա) վրացերենի ուսուցման կրթական ծրագրերում,

բ) ակադեմիական բարձրագույն կրթության առաջին աստիճանի (բակալավրիատ) կրթական ծրագրում, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման բակալավրի և մագիստրոսի ինտեգրված ծրագրում, անասնաբուժության ինտեգրված մագիստրոսական ​​ծրագրում, որակավորված բժշկի, ատամնաբույժի կրթական ծրագրում,

գ) ակադեմիական բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի (մագիստրատուրա) կրթական ծրագրում,

դ) ակադեմիական բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (դոկտորական) կրթական ծրագրում,

Ուսանողի նույնականացման քարտ ստանալու համար ուսանողը համալսարանում գրանցվելուց և Կրթության նախարարության տվյալների բազայում հայտնվելուց հետո պետք է դիմի արդարադատության տուն և համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, որից հետո կարող է ստանալ այն:

Արդարադատության նախարարությունից JNEWS-ին հայտնեցին, որ ուսանողն արդեն ունեցած ID քարտը կարող է ներկայացնել արդարադատության տուն, որտեղ յոթ աշխատանքային օրվա ընթացքում կավելացնեն «ուսանող» գրությունը: Այս ծառայությունը բացառապես անվճար է:

Իսկ, եթե ​​անձը մինչև ուսանող դառնալը ID քարտ չի ունեցել, ապա կարող է պարզապես ստանալ ուսանողական ID քարտ, այս դեպքում արդեն վճարելով միայն նույնականացման քարտի համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հղումով։