Կախեթիում բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ։ Նրան մեղադրում են սահմանափակ հնարավորություններ ունեցող 25-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 137-րդ հոդվածով։
Երեկ դատարանը քննել է գործը և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանք։
Գործով նշանակվել է համապատասխան փորձաքննություն, հետաքննությունը շարունակվում է։



