2024 թվականի կեսերին վրացական բանտերում պահվում էր 994 օտարերկրացի բանտարկյալ 56 երկրից։Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով հուլիսի 1-ի դրությամբ՝ սա գրեթե յուրաքանչյուր տասներորդն է կամ բանտարկյալների ընդհանուր թվի 9,6%-ը։
Նրանցից 673-ն արդեն դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար, մնացածները սպասում են դատավճռին։
Օտարերկրյա բանտարկյալների մեծ մասը տղամարդիկ են։ Կա 95 կին, և երկու անչափահաս։
Օտարերկրյա բանտարկյալների մեկ երրորդը Թուրքիայի քաղաքացիներ են։ Հաջորդիվ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են։ Վրաստանի բանտերում իրենց պատիժը կրում են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի և այլ երկրների քաղաքացիներ։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում 10 367 մարդ կա։
Աղբյուրը՝ newsgeorgia.ge