Energo-Pro Georgia ընկերությունում ստուգումներ է իրականացրել Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովը (GNERC)։ Արդյունքում ընկրությունը տուգանվել է 40 հազար լարիով՝ էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով։ Այս մասին հայտնում են GNERC-ի լրատվական ծառայությունից։Ստուգումների արդյունքում պարզվել է, որ «ընկերությունն ամբողջությամբ չի արտացոլել էլեկտրաէներգիայի անջատումների մասին տեղեկատվությունը էլեկտրոնային մատյանում»։ Այս գրանցամատյանը համակարգ է, որի միջոցով GNERC-ն իրական ժամանակում վերահսկում է ընկերությունների համապատասխանությունը սպասարկման որակի կանոններին: Սխալ, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն մուտքագրելը խախտում է։
Պարզվում է, որ Energo-Pro Georgia-ն կարգավորողին չի տրամադրել տեղեկատվություն 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված անջատումների մոտավորապես 28%-ի մասին։ Եվս 22% դեպքերում ընկերությունը «էական անճշտություններով» տվյալներ է մուտքագրել էլեկտրոնային մատյան՝ անջատումների տևողության վերաբերյալ։
Օգոստոսի 9-ի նիստում GNERC-ը 5 հազար լարի տուգանք է կիրառել նաև «Սաչխերե վոդոկանալ» և «Էներգետիկ» ընկերությունների նկատմամբ։ Առաջին դեպքում պատճառ է դարձել «ջրամատակարարման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցների նորմերին և չափորոշիչներին համապատասխանության փաստաթղթեր չտրամադրելը»։ Երկրորդը վերաբերում է «էլեկտրաէներգիայի ապօրինի սպառմանը և չարաշահմանը»։
Աղբյուրը՝ NewsGeorgia