Մահացել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Զաալ Գելաշվիլին։ Այս տեղեկատվությունը տարածել է մարզային վարչակազմը։
«Սամցխե-Ջավախքի նահանգապետի վարչակազմը խորին ցավակցություն է հայտնում Սամցխե-Ջավախքի շրջանի նահանգապետ Զաալ Գելաշվիլիի մահվան կապակցությամբ։
Պարոն Զաալ Գելաշվիլին արժանապատվորեն և մեծ պատասխանատվությամբ ծառայել է Սամցխե-Ջավախքի շրջանին և Վրաստանին։ Նրա պրոֆեսիոնալիզմը, մարդկայնությունը և նվիրվածությունը հավերժ կմնան մեր աշխատակիցների և հասարակության հիշողության մեջ։
Մենք մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում պարոն Զաալ Գելաշվիլիի ընտանիքին, սիրելիներին, ընկերներին և գործընկերներին։
Մենք կիսում ենք այս խորը վիշտը և ցանկանում ընտանիքին համբերություն», — ասվում է նահանգապետարանի վարչակազմի կողմից տարածված հայտարարության մեջ։



