նորություններ 7 Հուլիսի, 2026 • Սամցխե-Ջավախքում կստեղծվի տարածաշրջանային աղբավայր

Կառավարությունը նախատեսում է կառուցել/բարեկարգել տարածաշրջանային ոչ վտանգավոր թափոնների տեղակայման օբյեկտներ (աղբավայրեր) ամբողջ երկրում։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրապարակել է համապատասխան հրամանը։

Հրամանագրի համաձայն՝ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը պետք է ապահովի Վրաստանի տարածաշրջանային պլանավորման սկզբունքներին համապատասխան ընտրված մունիցիպալիտետներում ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր տարածաշրջանային ոչ վտանգավոր թափոնների տեղակայման օբյեկտների կառուցման/բարեկարգման համար անհրաժեշտ միջոցառումների պլանավորումը և իրականացումը։

Ավելին, վարչապետի հրամանով, «Վրաստանի կոշտ թափոնների կառավարման ընկերությունը» պետք է ապահովի չորս տարածաշրջանային օբյեկտների, ինչպես նաև դրանց հետ կապված թափոնների փոխանցման կայանների համալիրների կառուցման և բարեկարգման համար անհրաժեշտ միջոցառումների պլանավորումը և իրականացումը մինչև 2030 թվականի հունվարի 1-ը։

Նույն փաստաթղթի համաձայն՝ աղբավայրերը պետք է կառուցվեն հետևյալ նախագծային գոտիներին համապատասխան՝ Կախեթի, Շիդա Քարթլի-Մցխեթա-Մթիանեթի, Իմերեթի-Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի և Սամցխե-Ջավախեթի։

Նոր աղբավայրի կառուցման վայրի և եղանակի, ինչպես նաև գործող աղբավայրերի հետ կապված մանրամասների մասին տեղեկություններ չկան: Սակայն, ըստ երկրի կենցաղային թափոնների կառավարման ռազմավարության, որը գործում է արդեն մի քանի տարի, բոլոր ներկայումս գործող և չափանիշներին չհամապատասխանող աղբավայրերը կփակվեն մինչև 2030 թվականը: Պետք է նշել, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից թափոններ ընդունող աղբավայրը համարվում է այդպիսին, ինչը նշանակում է, որ այն չի համապատասխանում չափանիշներին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝